Արմինֆո.Բաքվի "ռազմավարների զբոսայգու" բացումը ցույց է տալիս ադրբեջանական քաղաքական վերնախավի համարժեքության վերջին մնացորդների կորուստը: Մենք նրանց մոտ տեսնում ենք գլխապտույտ՝ պայմանավորված անցյալ տարվա պատերազմի արդյունքներով։ Եվ, իմ կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությանն այդ գլխապտույտը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" խմբակցության խորհրդարանական Միքայել Զոլյանը։
Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում բացել է "ռազմական ավարների զբոսայգի", որտեղ խոցված հայկական տեխնիկայի հետ միասին ծաղրի առարկա են դարձել հայ զինվորականները, ինչպես նաեւ զոհված հայ զինվորականների սաղավարտները: Նրանցից ոմանք "հրամանատարների կողմից գամված են զենքերին, որպեսզի կանխեն նրանց փախուստը ռազմաճակատից"։
"Իմ կարծիքով, "ռազմական ավարների զբոսայգի" եւ ուղեկցող ողջ շոուն, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ, մեղմ ասած, չեն նպաստի Բաքվի ծրագրերի իրականացմանը։ Առաջին
Հերթին, երկրի ղեկավարության կողմից հայատյացության, ռասիզմի և այլատյացության դրսեւորման պատճառով: Այդ ամենը նշանակում է մեկ բան. ազգությամբ հայը, պարզապես, չի կարող ապրել Ադրբեջանում, Ադրբեջանի ղեկավարության իշխանության ներքո ", - կարծում է նա։
Հենց այդ պատճառով էլ պաշտոնական Բաքուն, ըստ Զոլյանի, համառորեն շարունակում է պնդել Ղարաբաղյան հակամարտության լուծման ավարտի մասին։ Դրանով իսկ Ադրբեջանի ղեկավարությունը, նրա կարծիքով, փորձում է ամրագրել սեփական տեսակետը, ըստ որի, Արցախն Ադրբեջանի տարածք է։ Եվ, համապատասխանաբար, այն ամենը, ինչ տեղի է ունենում այդ տարածքում, նրա ներքին գործն է։ Այնուամենայնիվ, բանակցությունների վերսկսման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միայն վերջին կոչն, ըստ խորհրդարանականի, արդեն իսկ վկայում է Բաքվի այն հույսերի զուր լինելու մասին, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է:
"ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այդպիսով պարզ հասկացրել են Ալիևին, որ նրա հույսերը միայն հույսեր են և ոչ մի ընդհանուր բան չունեն նման հակամարտությունների լուծման միջազգային մոտեցումների վրա հիմնված իրողությունների հետ ։ Խնդրի առկայությունը, հակամարտության չլուծված լինելն այսօր ակնհայտ է բոլորին, բացի, թերևս, Ադրբեջանից։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից վերջին բոլոր իրադարձությունները հերթական անգամ ապացուցեցին Ադրբեջանում հայերի բնակության անհնարինությունը։ Եվ հայերի նկատմամբ ցեղասպանության սպառնալիքն անհնարին է դարձնում Արցախի նկատմամբ Բաքվի իշխանություն ձեռք բերելու հեռանկարը", - ամփոփել է Զոլյանը։