Արմինֆո. Մոտ ժամանակներս Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի զարգացումն ամբողջությամբ կախված է այն երաշխիքներից, որոնք Կիևին կտան նրա արևմտյան գործընկերները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։
"Լայնամասշտաբ պատերազմ սկսելու հավանականությունը նախկինի պես պահպանվում է։ Ընդ որում, ԱՄՆ-ի անմիջական ներգրավումն ուկրաինական պատերազմում ամենեւին էլ պարտադիր չէ։ ԱՄՆ-ը, պարզապես, կարող է լայնածավալ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ինչից հետո Կիեւը կարող է պատերազմ նախաձեռնել իր տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողությունն ինքնուրույն վերադարձնելու նպատակով", - ընդգծել է նա։
Ընդ որում, դիվանագետը հատուկ ընդգծել է Ուկրաինայում Արեւմուտքի միասնական շահերի բացակայությունը: Այս լույսի ներքո՝ նա նշել է իրավիճակի սրմամբ եւ, որպես հետեւանք, Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման նույն Գերմանիայի եւ Ֆրանսիայի շահագրգռվածության բացակայությունը: Մինչդեռ, Լեհաստանն ու բալթյան երկրները փորձում են Ռուսաստանի դեմ կոալիցիա ձեւավորել՝ ինչպես երեւում է նրանց ղեկավարության վերջին հայտարարություններից։
Մելիքյանի գնահատմամբ ՝ Մոսկվան Ուկրաինայի հակամարտության կողմ ճանաչելու հաշվարկով և նպատակով Արևմուտքը միանգամայն կարող է խնդիր դնել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններում Ռուսաստանի անմիջական ներգրավման որոշում կայացնել։ Այս լույսի ներքո՝ դիվանագետը առաջիկա ամիսներին ուկրաինական բանակի եւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Հանրապետությունների զինված կազմավորումների շփման գծում լարվածության աստիճանական աճ է կանխատեսում:
Նման ծրագրի իրականացման դեպքում Մելիքյանն ակնկալում է ինքնահռչակ հանրապետությունների ռազմական կազմավորումների Մարիուպոլի ուղղությամբ առաջխաղացման տրամաբանական փորձ՝ Ղրիմի հետ ցամաքային կապ ստանալու նպատակով: Ավելին, ռուսական ուղղակի ներգրավվածությունը պատերազմի մեջ հնարավոր կդարձնի արդեն Ղրիմում տեղակայված ռուսական բանակի առաջխաղացումը Օդեսայի ուղղությամբ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, որոնցից գլխավորը կդառնա Ուկրաինան Սեւ ծովից կտրելու հեռանկարը