Արմինֆո.ՄԱԿ - ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին։ Այդ մասին հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն "Զվեզդա" հեռուստաալիքի եթերում։
"Հենց նոյեմբերին այդ ամենը տեղի ունեցավ, Մենք ասում ենք. ՄԱԿ հակաականային կենտրոն, եկեք։ Այնտեղ ամեն ինչ ականապատված է երկայնքով եւ լայնքով: Այնտեղ մարդիկ չեն կարող վերադառնալ։ Ինչ-որ մեկը եկա՞վ: Առայժմ՝ ոչ ոք", - ասել Է Շոյգուն։ Նա ընդգծել է, որ առայժմ տեղում աշխատում են միայն ռուս սակրավորները։ "Այնտեղ աշխատում է և ԱԻՆ-ը, և ՊՆ-ն, աշխատում են տեղի սակրավորները։ Իսկ ոչ ոք չի եկել", - ասել է ՌԴ նախարարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը ։