Արմինֆո. Հունիսի 20 - ին Հայաստանում նախատեսվող արտահերթ ընտրությունների Էությունը, ողջ իմաստը հանգեցվում է այն բանին, թե ով մեզ կփրկի՝ Ռուսաստանը թե Արևմուտքը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
"Ընտրությունների ներքաղաքական հատվածում բանավեճը, հիմնականում, ծավալվում է այնպիսի քաղաքական ուժ ընտրելու անհրաժեշտության շուրջ, որը կապ չունենա ոչ ներկաների, ոչ էլ նախկինների հետ։ Եվ եթե այդպիսին հիշատակվում է, ապա այն արդեն ապրիորի համարվում է դրական, լավ ուժ։ Նույնիսկ, եթե երբեք, ոչ մի տեղ եւ ոչ մի բանում իրեն չի դրսեւորել, միանգամայն անհասկանալի է, թե ում կողմից եւ որտեղից է ֆինանսապես սնուցվում եւ ինչով է պատրաստվում զբաղվել՝ գալով իշխանության", - ընդգծել է նա։
Քաղաքագետը նման նոր ուժերի ևս մեկ "երկաթյա" փաստարկ է համարում երկիրը ղեկավարելու իրենց հերթի մասին հայտարարությունները։ Ըստ Դանիելյանի՝ գրեթե բոլոր նման քաղաքական միավորումները հաստատ համոզված են, որ հենց իրենց հերթն է՝ գտնվելու իշխանության ղեկին։ Ընդ որում, հասկանալի պատճառներով տվյալ կուսակցությունները, ըստ քաղաքագետի, ձեռնպահ են մնում պարզաբանումներից, թե ով և ինչ սկզբունքով է իրենց հերթագրել իշխանության համար, և որտեղ է գտնվում այդ ցուցակը։ Այս լույսի ներքո՝ քաղաքագետը Հայաստանի քաղաքական դաշտը գնահատում է որպես դեգեներատիվ վիճակում գտնվող։ Իսկ դիսկուրսն այս վիճակից իրական քաղաքական բանավեճի դաշտ հանելու, բացառապես "նախկինների" և "ներկաների" միջև ընտրության անհնարինության մասին ակնհայտ ապուշությունը կասկածի տակ դնելու ցանկացած փորձ անմիջապես բախվում է գործուն հակազդեցության։ Ավելին, ընտրությունների հանգեցումը հորիզոնից այն կողմ փրկչի որոնումների ինչ-որ կերպ հերքելու նույն փորձը հարվածի տակ է դնում նախընտրական դոգմաները և այդ պատճառով անմիջապես կասկածողին դարձնում է թշնամի։
"Այսպիսով, Հայաստանում այսօր գոյություն ունի ոչ պաշտոնական տաբու՝ մտքի ներկայիս անապատային անխռովության խախտման ցանկացած փորձի համար։ Ինչը, անկասկած, պայմանավորված է ավազից կառուցված նախընտրական նկրտումների պահպանման մտահոգությամբ։ Մինչդեռ, իրականում, այսօր չկան, նույնիսկ, Հայաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված երկրներ, էլ չխոսենք փրկիչների մասին։ Եվ ահա այս իրավիճակում իշխանության հավակնող քաղաքական ուժերը նախընտրական շրջանում նույնիսկ չեն փորձում քննարկել դա՝ էլ չենք խոսում այս իրավիճակից դուրս գալու առաջարկների մասին։ Սա, պարզապես, ֆանտաստիկ իրավիճակ է", - ամփոփել է քաղաքագետը։