Արմինֆո. Արցախյան պատերազմում զոհված հայ զինծառայողների հաստատված թիվն այս պահին կազմում է 3 621 մարդ։ Այդ մասին ապրիլի 14-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանական ժամի ընթացքում։
Փաշինյանի խոսքով ՝ անհետ կորածների թիվը 321 է։ Բացի այդ, ԴՆԹ-անալիզի փուլում են 201 աճյուններ, կան ավելի քան 100 աճյուններ, որոնք նույնականացված են կոնկրետ հարազատների հետ, սակայն հարազատները, տարբեր պատճառներով, առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստերը: "Մեր բազմաթիվ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գտնվում են գերության մեջ, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ վերլուծություններին: Նրանք իրենց նախաձեռնությամբ վերլուծություն կիրականացնեն արտերկրում, սակայն պետությունն իր կողմից պատրաստակամություն է հայտնում աջակցություն ցուցաբերել", - նշել է նա։
Փաշինյանը ենթադրել է, որ այդ ցուցանիշները էական փոփոխությունների չեն ենթարկվի։ "Այսպիսով, զոհվածների ընդհանուր թիվը կլինի 4000-ի սահմաններում՝ գումարած-հանած 50 մարդ, ներեք ինձ այդ խոսքերի համար", - հայտարարել Է վարչապետը: Դրանից հետո նա պատգամավորներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված մարտիկների հիշատակը: