Արմինֆո. Հայաստանում գիտության ֆինանսավորումը ամեն տարի կավելանա։ Այդ մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշելով, որ այս տարի գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 14,5 տոկոսով կամ 2 մլրդ դրամով, վարչապետը հաղորդել է, որ 2022 թվականից մինչեւ 2025 թվականը պետությունը մտադիր է գիտության բյուջեն ավելացնել միջինը 3-5 մլրդ դրամով:
Բացի այդ, Փաշինյանը հաղորդել է, որ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման գործող համակարգի հետ մեկտեղ որոշում է կայացվել ներդնել նաև գիտաշխատողների համար վարկային համակարգ (վարկերի փոխանցման և կուտակման եվրոպական համակարգ (European Credit Transfer and Accumulation System - ECTS - խմբ.) ՝ սկսած ասպիրանտներից, վերջացրած գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններով:
Այս համատեքստում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ուսուցիչների որակավորման բարձրացման համակարգի արդյունքում համաչափ կավելանա նաև վերջիններիս աշխատավարձը։ "Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա ատեստավորման շրջանակներում վարկերի կուտակման արդյունքում", - պարզաբանել է նա: Արդեն որոշում է կայացվել ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել 30-50 տոկոսով։