Արմինֆո. Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում կայացած բանակցություններում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին:
Ինչպես հաղորդել Է Սերգեյ Լավրովը ամփոփիչ մամուլի ասուլիսում, Լեռնային Ղարաբաղի իրադրության համատեքստում աջակցություն է ցուցաբերվել կրակի կայուն դադարեցմանը, ընդգծվել է հակամարտության հետեւանքների հաղթահարման կարեւորությունը եւ, ընդհանուր առմամբ, արդար հիմքի վրա, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շահերի հիման վրա դրա քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարեւորությունը: "Եւ դիտարկել ենք այն դերը, որը տարածաշրջանի երկրները կարող են խաղալ այդ գործընթացում", - ասել է ռուս նախարարը, հավելելով, որ դիտարկվել են նաեւ այլ արդիական միջազգային թեմաներ: