Արմինֆո. 60 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել մարդու առաջին թռիչքը տիեզերք: 1961 թվականի ապրիլի 12-ին "Վոստոկ" հրթիռ-կրիչը ուղեծիր է դուրս բերել "Վոստոկ-1" տիեզերանավը, որում գտնվում էր խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը ։
Նա առաջին մարդն է, ով եղել է տիեզերքում։ Ապրիլի 12 - ին աշխարհում նշում են Տիեզերագնացության օրը։ Թռիչքի մանրամասները ներկայացրել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը: "Յուրի Գագարինը և նրա փոխարինող Գերման Տիտովը ապրիլի 12-ին առավոտյան ժամը 7-ի սահմաններում ավտոբուսով մոտեցան Բայկոնուր տիեզերակայանի մեկնարկային հրապարակ։ Այնտեղ հավաքվել էին ավելի շատ ճանապարհողներ, քան նախատեսում էր արարողակարգային ժամանակացույցով։ Դրանցից մեկը "Վոստոկ" տիեզերանավի ստեղծող Սերգեյ Կորոլյովը, որը Գագարինին տվել է մեկնարկից առաջ վերջին հրահանգները։ Յուրիի հետ վերելակով բարձրացել է տիեզերանավի կոնստրուկտոր Օլեգ Իվանովսկին, որը տիեզերագնացին օգնել է տեղավորվել վայրէջքի ապարատում։ "Բոլոր մեկնարկային, վերալիցքավորման եւ օժանդակ սարքավորումները պատրաստ են!"- հնչեցնում է բարրձ կապը։ Թռիչօքին մնում է մոտ տասը րոպե: Ժամացույցի սլաքները մոտենում են վճռական նշագծին։ հնիրում է հրաման. "Րոպեական պատրաստություն! "Մեկ րոպե անց հրթիռի կառավարումը կփոխանցվի ավտոմատիկային։ "Կա օբյեկտի!մեկնարկային պատրաստություն":
Այդ րոպեից թռիչքի ողջ կառավարումը կենտրոնացված է հրթիռայինների ձեռքում: Տիեզերական ապարատը լիովին պատրաստ է կատարել իր պատմական խնդիրը: Բոլորի նյարդերը գերլարված են: Լռության մեջ հնչում է մեկնարկային ծառայության ղեկավար Ա.Ս. Կիրիլովի մեկ այլ հրաման. "Վերելք!": "Կա վերելք", - Մոսկվայի ժամանակով ժամը 9: 07-ին բարձր գոռում է հրթիռի կառավարման կենտրոնական վահանակի օպերատորը: Շարժիչների սաստկացող աղմուկից բունկերը դողում է, խլանում են ականջները: "Գնացինք", - բարձրախոսից լսվում է Յուրի Գագարինի ձայնը: