Արմինֆո. Ադրբեջանցի երիտասարդների մի մեծ խումբ ուրբաթ օրը բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանում ՌԴ դեսպանատան դիմաց։ "Մուսավաթ" կուսակցության երիտասարդական թեւը ներկայացնող ակցիայի մասնակիցները բողոքել են ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում "Իսկանդեր-Մ" հրթիռների կիրառման դեմ, Ռուսաստանից պարզաբանումներ պահանջել:
Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, նրանք նաեւ պահանջել են ռուս խաղաղապահներից չխոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում: Ցուցարարները պաստառներ են պարզել՝ "Ռուսաստան ՝ ձեռքերդ հեռու Ղարաբաղից", "Ղարաբաղն Ադրբեջանէ", "Լաչինն Ադրբեջան է", "Իվան, գնա տուն! " գրառումներով: Ոստիկանությունը չի միջամտել ակցիայի ընթացքին։ Ակցիայի մասնակիցներն ընթերցել են բանաձև, որում ասվում է, որ "Իսկանդեր-Մ" հրթիռներով հարվածը Շուշիին ագրեսիա էր Ադրբեջանի դեմ: