Ուրբաթ, 9 Ապրիլի 2021 13:38
Մարիաննա Մկրտչյան

Ռազմագերիների վերադարձի հարցը հայ հասարակության "աքիլեսյան գարշապարն" է

Ռազմագերիների վերադարձի հարցը հայ հասարակության "աքիլեսյան գարշապարն" է

Արմինֆո. Հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ հայ հասարակության  "աքիլեսյան գարշապարը", եւ դրա ցանկացած հիշատակում խիստ ցավոտ արձագանք եւ այդ հարցի շուտափույթ լուծման հույսեր է առաջացնում:

 

Հերթական նման հույս էր բռնկվել ռազմագերիների հարազատների ու մտերիմների սրտերում, երբ մի շարք ԶԼՄ-ներ, հղում անելով իշխանական շրջանակների աղբյուրներին, հաղորդել էին, թե ռազմագերիների մի խումբ հայրենիք է վերադառնում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար Ռուստամ Մուրադովի հատուկ ինքնաթիռով:  Նախ ռազմագերիների ժամանման մասին տեղեկություն է հայտնել "Իմ քայլը" իշխող կուսակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Այդ նորությունն անմիջապես  տարածել էին իշխանամետ լրատվամիջոցները։ Այնուհետև տեղեկությունը հաստատել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Սակայն, բառացիորեն մի քանի ժամ անց հասարակության շրջտանում սպասման ուրախության վիճակը փոխվել է զայրույթով ու անտարբերությամբ։ Պարզվել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի Էրեբունի օդանավակայանում ՝ առանց ռազմագերիների։ Օդանավակայանում իրենց զավակներին սպասող ծնողները սպառնացել են միանալ անհայտ կորած զինծառայողների ծնողներին, որոնք ապրիլի 8-ի առավոտից արգելափակել են ՀՀ ՊՆ շենքի մուտքերն ու ելքերը:

 

Եվ այստեղ միանգամայն տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու, ինչ նպատակ են հետապնդում տվյալ տեղեկատվությունը տարածող իշխող վերնախավի ներկայացուցիչները։ Արդյո՞ք դա անիրազեկության և անպատասխանատվության արդյունք է, թե վատ իրազեկվածություն, թե, այնուամենայնիվ, դրանք նպատակաուղղված գործողություններ են, որոնք հետապնդում են պոպուլիստական նպատակներ կամ, ինչին չեենք ուզում հավատալ, այս ամենը ինչ-որ խաղի մի մասն է։ Չէ որ վերը նշված անձինք, պարզապես, չեն կարող չհասկանալ այդ հարցի ողջ զգայունությունը հայ հասարակության համար, որն արդեն 5 ամիս չի կարողանում դուրս գալ խորը շոկից, որում հայտնվել է Ղարաբաղում աշնանային պատերազմի արդյունքում։

 

Դատարկ օդանավին առնչվող սկանդալի ֆոնին արդեն զավեշտալի է թվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունն այն մասին, թե հայ ռազմագերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը չի կատարվում հակառակորդի կողմից, ինչը հետպատերազմյան հումանիտար գործընթացի կոպիտ խախտում է ։ "Բանակցությունները շարունակվում են ռուսական կողմի միջնորդությամբ, եւ մենք հուսով ենք, որ ադրբեջանական կողմը, ի վերջո, կհարգի ստորագրված հայտարարությունը եւ կկատարի հումանիտար համաձայնագիրը ՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը", - նշել են Ավինյանի գրասենյակում: Եվ այստեղ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունների մոտ ամեն ինչ ինչպես հայտնի ռուսական ասացվածքում ՝ "գլուխը չգիտի, թե ինչ են անում ձեռքերը" ։ Ոմանք անհասկանալի հայտարարություններ են անում, հայտնի չէ՝ ինչ նպատակով, մյուսները ստիպված են արդարանալ և փորձել "արգելակների վրա իջեցնել"։

 

Այդ հայտարարությանը, ինչպես պատվերով, հետեւել է  նաև ադրբեջանական կողմի դիրքորոշումը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԻՀԿ գլխավոր քարտուղար Յուսիֆ բին Ահմեդ Ալ-Օսայմինի հետ համատեղ մամուլի ասուլիսում հավաստիացրել է, որ, իբր,  Հայաստանի կողմից ռազմագերիների մասին ներկայացվող թեմայի էությունը այլ է, եւ ադրբեջանական կողմը վերադարձրել է Հայաստանի բոլոր ռազմագերիներին ՝ ավելի քան 70 մարդ: Ընդ որում, նա հավելել է, որ 2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալված 62 կամավորները "ահաբեկիչներ" են, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանք կդատապարտվեն ԱՀ օրենքներով, եւ այդ հարցը փակ է ադրբեջանական կողմի համար: Բայց Բայրամովը, չգիտես ինչու, լռել է, որ Ադրբեջանում ավելի քան 62 հայ ռազմագերիներ կա։ Չէ որ միայն ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հաստատված տվյալներով, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել շուրջ 200 ռազմագերիների և քաղաքացիական անձանց, սակայն իրավապաշտպանները հակված են կարծելու, որ այդ թիվը կարող է հասնել մինչև 300-400 մարդու ։

Եվ եթե դեռ հասկանալի է, թե ադրբեջանական կողմն ինչի է  փորձում հասնել Ռուսաստանից ՝ շահարկելով և փաստացի շանտաժի ենթարկելով այդ հարցը, ապա առայժմ պարզ չէ, թե ինչի են ձգտում Հայաստանի իշխանությունները։ Չէ որ՝ միանգամայն տրամաբանական է, որ այդ հարցի շուրջ տարատեսակ շահարկումները խաթարում են նաև Ռուսաստանի հեղինակությունը տարածաշրջանում։ Փաստորեն, դա նաեւ ռուսական կողմի անզորությունն է ցույց տալիս՝ հասնելու բեկումնային լուծումների ՝ այն պատասխանատվության ֆոնին, որը նա ստանձնել է եռակողմ փաստաթղթի շրջանակներում ։

 

Իսկ Հայաստանում գործող արևմտամետ ուժերը  սպասում են հենց նման "շեղակների", որպեսզի հերթական անգամ քար նետեն "ռուսական բանջարանոցը"։ Հարց է առաջանում. Ինչու՞ է հարկավոր հայկական իշխանություններին նման հապճեպ գործողություններով վարկաբեկել իրենց դաշնակցին։

 

Անհասկանալի է նաև, թե ինչու Հայաստանը երաշխիքներ չի ապահովել իր ռազմագերիներին վերադարձնելու համար։ Հայաստանի իշխանությունները չէին կարող չիմանալ, որ Ադրբեջանի ղեկավարության համար սկզբունքային էր երկու դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի վերադարձը, որոնք երկար ժամանակով դատապարտված էին Լեռնային Ղարաբաղում, այդ թվում Քարվաճառի շրջանում անչափահասի սպանության համար: Հարց է առաջանում, թե ինչու են վերը նշված անձինք առաջինն Ադրբեջանին հանձնվել եռակողմ համաձայնագրի շրջանակներում։ Ինչու՞ հայկական իշխանությունները նրանց չեն թողել որպես "պատանդ" ադրբեջանական կողմից բոլոր հայերի վերադարձը երաշխավորելու համար ։ Կամ, եթե Բաքուն պնդում էր նրանց առաջնահերթ վերադարձի մասին, ապա ինչու՞ Երևանը չէր պնդում, որ մեկ դիվերսանտ հանձնվի գործընթացի սկզբում, իսկ երկրորդը վերադարձվի միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանում պահվող բոլոր գերիները հայրենադարձվեն։

 

Այս առումով կարեւոր հարց է մնում նաեւ հայկական կողմի բացարձակ չարդարացված համաձայնությունը, այսպես կոչված, համատեղ հանձնաժողովի աշխատանքին, որը կոչված է մշակելու հաղորդակցությունների բացման հարցը։ Ի՞նչ համագործակցության մասին կարելի է, ընդհանրապես, խոսել համաձայնագրի կետերից որևէ մեկի շուրջ, եթե հակառակ կողմն ամբողջությամբ անտեսում է "բոլորին՝ բոլորի դիմաց" փոխանակման մասին նման կարևոր մեկ այլ կետ, որն, անշուշտ, հիմնարար է տարածաշրջանում, թեև փխրուն, բայց փոխվստահության մթնոլորտի ստեղծման համատեքստում, առանց որի, ոչ մի համագործակցության մասին խոսել պետք չէ ։ Առանց այդ երկու կետերը կապելու քաղաքականության ՝ Ալիևի դինաստիական ռեժիմի հետ խոսելու հեռանկար չի կարող լինել,  այն ռեժիմի հետ, որը ղարաբաղցիների դեմ պատերազմի է հրավիրել միջազգային ահաբեկչական կառույցներին ։

Եվ անհասկանալի է, թե ինչու պետք է, ընդհանրապես, ռազմագերիների վերադարձի գործընթացի մասին տեղեկությունը "Ֆեյսբուքի" միջոցով բխի ինչ-որ չլիազորված կարճատես պատգամավորներից, որոնք իրենց հունից հանել են մեծ քաղաքական գործիչներին, քիթը խոթում են ոչ իրենց գործերի մեջ, երբ դրա համար գոյություն ունի ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ։ Թե՞ Ֆեյսբուքն իրականում դառնում է պետության կառավարման գլխավոր հարթակը։

 

Եվ քանի դեռ մենք առողջ բանականության համար դժվարամարս այս բոլոր հարցերի լուծման փնտրտուքի մեջ ենք և հետևում ենք այս հարցի շուրջ հերթական շահարկումներին, գերիների և ռազմագերիների ծնողները կամաց-կամաց խելագարվում են այն անելանելիությունից, որում հայտնվել են։ Նրանք շարունակում են շրջափակել կառավարական հաստատությունների և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մատույցները, հույս ունենալով, որ, միգուցե,  եթե ոչ հայկական "անողնաշար դիրքորոշումը", ապա գոնե ռուսական համառությունն ու երկաթյա կամքը կվերադարձնի մեր մարդկանց։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածուՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածու
Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածունԲերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենաՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ