Արմինֆո. Հայաստանն ամենեւին չի պատրաստվում հրաժարվել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման օրակարգից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել " Իմ քայլը "խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
"Նման հարց մեր օրակարգում, պարզապես, չկա։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորման կարիք չունի։ Մենք պետք է հասկանանք "փակ" երկրի զարգացման ողջ բարդությունը ։ Եվ այստեղ պետք է նշել, որ Թուրքիան երբեք չի ներկայացրել Ցեղասպանության հարցը որպես նախապայման Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ճանապարհին", - նկատել է նա։
Ըստ Զեյնալյանի՝ Անկարան, որպես Հայաստանի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման միակ նախապայման միշտ առաջ է քաշել միայն Արցախի խնդիրը։ Նրա գնահատմամբ, չնայած այն բանին, որ Արցախի խնդիրը դեռեւս հեռու է վերջնական լուծումից, որոշ առումով լուծման մասին, այնուամենայնիվ, կարելի է խոսել արդեն այսօր:
Այս լույսի ներքո խորհրդարանականն առանձնացրել է ինքնորոշման իրավունքի իրացման բացակայութնունը, Արցախի անկախության հարցի լուծված չլինելը: Ընդ որում, կարգավորման բուն գործընթացը, նրա կարծիքով, առաջ է ընթանում։ Մասնավորապես, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման ուղղությամբ։ "Այլ կերպ ասած՝ այդ ուղղությամբ որոշակի գործողություններ արդեն իրականացվում են։ Եվ զուգահեռաբար մենք պետք է փորձենք գնալ նաև մեր մյուս հարևանների հետ նորմալ հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ", - կարծում է նա։
"Եկեք հստակ տարանջատենք մեր առաջարկությունների էությունը եւ որոշ շրջանակների ցանկալին չներկայացնենք որպես իրականություն։ Մենք ոչ մի կերպ Թուրքիային բարեկամական հարաբերություններ չենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք միայն այդ հարաբերությունների կարգավորում։ Եվ մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի ձևավորել հարաբերություններ, որոնք թույլ կտան բացել հայ-թուրքական սահմանը։ Ինչից հետո ապրել մեկ տարածաշրջանում որպես նորմալ հարեւաններ: Թե արդյոք մեր հույսերը կարդարանան՝ ցույց կտա ժամանակը", - ամփոփել է Զեյնալյանը։