Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանին պետք է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն չափաբաժին:
Փաշինյանի խոսքով ՝ ռուսական պատվաստանյութն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, եւ Հայաստանի համար կարեւոր է այն ձեռք բերել։ Վարչապետը հաղորդել է, որ ապրիլի 8-ին Հայաստան կհասնի ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակ՝ 15 հազար չափաբաժին։ "Բայց մենք ավելի քան 1 մլն չափաբաժնի կարիք ունենք", - հայտարարել է նա:
"Բնականաբար, այս բոլոր հարցերի շուրջ մենք ամենայն մանրամասնությամբ կխոսենք։ Ուշադրությամբ կվերաբերվենք բոլոր այն հարցերին, որոնք դուք անհրաժեշտ եք համարում քննարկման համար", - հավաստիացրել է ՌԴ նախագահը։ Վլադիմիր Պուտինը խոստացել է ապահովել Հայաստանի պատվաստանյութի պահանջարկը։ "Կարծում եմ, որ այդ խնդիրը կլուծենք ոչ ի վնաս ռուսական սպառողների ։ Արտադրության ծավալը մեզ մոտ համադրելի է երկրի ներսում պահանջարկի հետ", - ընդգծել է ՌԴ նախագահը ։