Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է դիտարկել Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունը: Նիկոլ Փաշինյանը նման առաջարկով հանդես է եկել ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ՝ ռազմավարական ներդրումների համատեքստում:
Նշենք, որ մինչեւ 2040 թվականը Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգում 2026 թվականից հետո, իսկ հեռանկարում՝ նաեւ նոր ԱԷԿ-ի կառուցում:
Մինչդեռ, պետք է ընդգծել, որ Եվրոպական միությունը նախկինում բազմիցս կոչ է արել Հայաստանի իշխանություններին փակել Հայկական ԱԷԿ-ը՝ անվտանգության նկատառումներով, սակայն գեներացնող հզորությունների մեկ երրորդի փոխարինման իրական այլընտրանք երկիրը դեռ չունի: