Արմինֆո. ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով հայկական կողմին կտրամադրի լրացուցիչ 1,000,000 ԱՄՆ դոլար COVID-19-ի կանխարգելմանն աջակցելու համար:
Ինչպես հաղորդում է USAID-ի մամուլի ծառայությունը, այսօրվա դրությամբ COVID-19-ի դեմ պայքարի համար գործակալության կողմից Հայաստանին տրամադրված ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 11 մլն դոլար: Այն ներառում է արտակարգ ֆինանսավորում ' առողջապահական հրատապ կարիքները բավարարելու համար, ինչպես նաեւ համաճարակի հետեւանքները մեղմելու համար՝ ժողովրդավարական զարգացման եւ տնտեսական աճի նպատակով:
ԱՄՆ ՄԶԳ-ը վերը նված միջոցները կուղղորդի ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանում COVID-19 պատվաստանյութի արդյունավետ ներդրմանն ու բաշխմանը աջակցելու նպատակով՝ պատվաստանյութերի բաշխման ազգային ծրագրին համապատասխան:
"Ողջ համաճարակի ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի հետ աշխատել է COVID-19-ի դեմ պայքարում ։ Այս նոր օգնության շնորհիվ մենք կշարունակենք աշխատել միասին, որպեսզի հաղթահարենք COVID-19-ը եւ պատրաստվենք հանրային առողջության համար հետագա սպառնալիքներին", - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Նաեւ ընդգծվում է, որ համաճարակի բռնկման պահից ի վեր Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցել է Հայաստանի հետ COVID-19-ի դեմ հանրային առողջապահության պատասխան միջոցների ուժեղացման համար: Այս գործընկերությունը ներառում է լաբորատոր կարողությունների ավելացում, արտակարգ իրավիճակների կառավարում, բազային սարքավորումների ապահովում, խոցելի տնային տնտեսություններին և երեխաներին աջակցություն, ՀՀ կառավարության ճգնաժամային հաղորդակցությանն աջակցություն, արտակարգ իրավիճակների պատրաստվածության ուժեղացում, ինչպես նաև դրամաշնորհների միջոցով փոքր բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների կայունության խթանում: