Արմինֆո. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Բացի այդ, հանվել են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մեղադրանքները։ Վերջիններիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, նրանց գույքն ազատվել է կալանքից։
Սակայն Ռոբերտ Քոչարյանը եւ 2008 թվին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանը շարունակում են անցնել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու քրեական գործով։
Հիշեցնենք, որ մարտի վերջին ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որի հիման վրա մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: