Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը "ՌԻԱ Նովոստի" -ին տված հարցազրույցում պատմել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:
Վարչապետը նշել է, որ առաջնային է համարում ՀՀ զինված ուժերի համալրումը ժամանակակից զենքով: Նրա խոսքով, այժմ հայկական զինված ուժերում արդեն մեկնարկել է լայնածավալ բարեփոխում, որը նույնպես իրականացվում է ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: "Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և լինելու է մեր առաջնահերթություններից մեկը, և այդ հարցը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում", - ասել է կառավարության ղեկավարը: "Համոզված ենք, որ այս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի, ինչում շատ շահագրգռված է Հայաստանի կառավարությունը", - ասել է Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել և լինելու են ՀՀ կառավարության առաջնահերթությունը: