Արմինֆո.Ի պատասխան Ադրբեջանին Արցախի պատկանելության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների 17-ի լռությունը միանգամայն հասկանալի է և հարցեր չի առաջացնում։ Անհասկանալի է Հայաստանի իշխանությունների լռությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
"Այսօր "17-ում" ներկայացված շատ ուժեր իշխանություն եղած ժամանակ Ադրբեջանին ռուսական հարձակողական սպառազինությունների վաճառքը որակում էին բիզնես, ինչ ասես, միայն ոչ ադրբեջանական ռևանշիզմի խթանում։ Եվ դա այն ֆոնին, երբ տեղի ունեցածի նման անհեթեթ բնութագրումից խուսափում էին նույնիսկ Ռուսաստանի որոշ շրջանակներ։ Այս լույսի ներքո Պուտինի հայտարարություններին ի պատասխան նրանց լռությունը միանգամայն հասկանալի է եւ տրամաբանական", - նկատել է նա։
Իրավապաշտպանի գնահատմամբ, ինչպես Ադրբեջան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ "նախկինների" նախորդ հայտարարությունները, այնպես էլ նրանց ներկայիս լռությունը բնական լյուստրացիայի դրսևորում է: Տեղի ունեցողը ցույց է տալիս "պետության փրկիչների" իրական էությունը։ "Փրկիչների" հետ, ըստ Սաքունցի, ամեն ինչ շատ պարզ է ու հանսկանալի։ Սակայն ամեն ինչ չէ, որ պարզ է ու հասկանալի՝ կապված Ռուսաստանի նախագահի նույն հայտարարություններին նրանց հետնորդների արձագանքի բացակայության հետ։
Երկրի թիվ մեկ պատասխանատուի՝ քաղաքական իշխանության հստակ դիրքորոշման բացակայությունը՝ ոչ միայն այդ հայտարարությունների վերաբերյալ, ըստ իրավապաշտպանի, էական խնդիր է։ Եվ եթե "նախկինների" լռությունը պայմանավորված է նրանով, որ նրանք այս տարիների ընթացքում իշխանություն են եղել հենց այդ լռության շնորհիվ, իսկ նրանց ոչ լեգիտիմությունը փոխհատուցվել է Կրեմլի աջակցությամբ, ապա ներկաների լռությունը վկայում է կամ վախի, կամ լուրջ կախվածության մասին ։
Իշխանության արժանապատվությունից զուրկ այս պահվածքը Սաքունցը համարում է անընդունելի։ Նրա գնահատմամբ՝ Երևանը պարտավոր է հանդես գալ հայտարարությամբ ՝ կապված Արցախի գործերին սեփական մասնակցության և անվտանգության ապահովման հետ։ Կամ՝ բացահայտ հայտարարել, որ, պարզապես, այլևս արցախցիների կյանքի իրավունքի ապահովման և անվտանգության երաշխավորը չէ։ Մինչդեռ, մեր անվտանգության ապահովման վերաբերյալ իշխանության արձագանքի, կարծիքի, տեսլականի բացակայությունը ամբողջ օրակարգը բերում է մեկ հարցի՝ այդ նույն իշխանության խլման։
"Իշխանության կերակրատաշտի մոտ գտնվելը մեխանիզմ է այդ բոլոր հարցերի ու խնդիրների լուծման համար։ Հետևաբար, մենք այսօր պահանջում ենք իշխանության դրսևորում, իրագործում հենց այդ ձևով ։ Արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը չափազանց կարեւոր է։ Բայց ոչ պակաս կարևոր է բովանդակային մոտեցումը, թափանցիկությունն ու համազգային խնդիրների շուրջ քննարկումները ։ Լեգիտիմ է միայն այն իշխանությունը, որը հասարակությանը ներկայացնում է հստակ, միանգամայն հասկանալի և պարզ մոտեցումներ արտաքին հարաբերությունների, պետության կառավարման, տնտեսության և, անշուշտ, անվտանգության վերաբերյալ", - ամփոփել է իրավապաշտպանը ։