Արմինֆո.Այսօրվա դրությամբ հնարավոր չէ կանխատեսել 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակի կրկնությունը 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, "Միջազգային վերլուծություն" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։
"Իմ կարծիքով, ամենայն հավանականությամբ, նոր խորհրդարանը կհամալրվի նաեւ նոր ուժերով։ Եվ "Իմ քայլը" դաշինքի կողքին, ըստ ամենայնի, կհայտնվի նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժ։ Չի բացառվում նաև փողոցային բողոքի ակցիաների ներքո նոր կառավարության ձևավորման հեռանկարը, որոնց Հայաստանում արդեն հարմարվել են: Եվ այստեղ կարևոր է նշել հայկական քաղաքական էլիտայի ունակությունը՝ դադարեցնել ներքաղաքական հակամարտությունները քաղաքացիական դիմակայությունների վերաճման փուլում", - ընդգծել է նա։
Ընդ որում, ամեն դեպքում, Մարկեդոնովի կանխատեսմամբ, ով էլ գա իշխանության Հայաստանում, այդ մեկը լուծելու է այսօրվա մարտահրավերները եւ արտաքին քաղաքականության բարդագույն գլուխկոտրուկները՝ ունենալով մանեւրելու չափազանց նեղ տարածություն: Այդուհանդերձ, նույնիսկ այս ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացնի։ Եվ, չնայած պատերազմում կրած պարտությանը, նա հույս ունի հաղթել։
Եվ, վերլուծաբանի գնահատմամբ, այս փուլում հայկական ընդդիմության թուլությունը նման շանս է թողնում Հայաստանի վարչապետին։ Այս լույսի ներքո՝ Մարկեդոնովը հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համատեղ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում զանգվածային բողոքները՝ նրա անհապաղ հրաժարականի պահանջով: Եվ թվում էր, թե վարչապետն իր աթոռին անգամ մի քանի օր չի մնա։ Սակայն Փաշինյանը կարողացավ ոչ միայն նստել իր աթոռին, այլև արդյունավետ հակահարված տալ՝ վերադառնալով փողոց՝ իր կողմնակիցներին մոբիլիզացնելու նպատակով։
"Այն, որ Փաշինյանը, չնայած ժողովրդականության ակնհայտ նվազմանը, նախկինի պես Հայաստանում մնում է թիվ մեկ քաղաքական գործիչը, ի թիվս այլ բաների, ցույց են տալիս նաև վերջին սոցհարցումները։ Եվ խնդիրն այստեղ ոչ այնքան վարչապետի անձն է, որքան նրա ընդդիմախոսների՝ հայ ընտրողին այսօր, առավել ևս, ապագայի համար ադեկվատ գործողությունների ծրագիր ներկայացնելու անկարողությունը։ Եվս մեկ գործոն՝ հայ ընտրողի մոտ կուտակված սեփական հաշիվները "նախկինների" հանդեպ։ Եվ այստեղ տեղին է հիշեցնելը, որ նույն ԶՈՒ գլխավոր շտաբը կամ Հայաստանի նախագահը, պահանջելով Փաշինյանի հրաժարականը, բնավ չեն առաջարկել աջակցել "17"-ին։ Իսկ դա նաեւ Հայաստանի ընթացիկ եւ ապագա ներքաղաքական ազդակների ոչ պակաս կարեւոր ցուցանիշ է", - ամփոփել է Մարկեդոնովը։