Արմինֆո. Հաշվի առնելով Վաշինգտոնում տիրող հակաթուրքական տրամադրությունները՝ այսօր Հայաստանի և հայկական լոբբիի հնարավորությունները հայկական օրակարգի հաջող իրականացմանը հասնելու ուղղությամբ թվւմ են առավելագույնը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել փորձագետ-միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
"Կարող եմ ասել, որ այդ ամենը լավ գիտակցելով, Անկարան բավական լուրջ ֆինանսական միջոցներ է հատկացրել լոբբիստական նպատակների համար։ Նույն ճանապարհով փորձում է առաջ շարժվել Բաքուն։ Սակայն, նույնիսկ այս ֆոնին, այսօրվա իրավիճակում և հակաթուրքական տրամադրություններում Վաշինգտոնում առկա են բոլոր նախադրյալները մեր լոբբիստների արդյունավետ աշխատանքի համար։ Եվ ԱՄՆ նոր վարչակազմն առայժմ փորձում է ամրապնդվել նախկինների կողմից երկար ժամանակ լքված արտաքին քաղաքական դիրքորերում", - նշել է նա։
Այս համատեքստում Սարգսյանը նոր մթնոլորտում հնարավորինս ճիշտ դիրքավորում է համարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների հետ արդյունավետ աշխատանքի հաստատման նպատակով անհրաժեշտ քայլը հայկական կազմակերպությունների համար՝ արդեն հիմա։ Ինչը, դատելով վերջին բոլոր հայտարարություններից ու գործողություններից, արդեն անում է Հայ դատի ամերիկյան գրասենյակը ։ Փորձագետը համոզված է, որ ԱՄՆ-ում Հայաստանի եւ հայ լոբբիստների ճիշտ եւ նպատակաուղղված աշխատանքի դեպքում հնարավոր կլինի էական արդյունքներ արձանագրել:
Այս ֆոնին Սարգսյանն ափսոսանքով որպես զրոյական է բնութագրել ԱՄՆ-ում Հայաստանի պետական կառույցների աշխատանքը։ Իսկ ԱՄՆ - ում Հայաստանի նոր դեսպանի ("Իմ քայլը" խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց-խմբ.) թեկնածությունը, նրա կարծիքով, ամենալավն է վկայում Վաշինգտոնի ուղղությամբ Երեւանի լուրջ քայլերի բացակայության մասին։ Մինչդեռ, այս ամենը տեղի է ունենում ամերիկաթուրքական հարաբերությունների լուրջ վատթարացման ֆոնին՝ մի շարք վեկտորների ու հարցերի շուրջ տարաձայնությունների առկայության պատճառով։
"Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման նույն հեռանկարի վերաբերյալ, հատկապես, նախագահ Ջո Բայդենի բազմիցս արած հայտարարությունների ֆոնին, կարող եմ միայն արձանագրել, որ դրա համար երբեք այսքան բարենպաստ իրավիճակ չի եղել, ինչպես հիմա է։ Եվ եթե նախկինում ԱՄՆ - ն Ցեղասպանության ճանաչման ցանկություն ուներ, բայց քաղաքական հնարավորություն չուներ, ապա այժմ այդ հնարավորությունը միանշանակ կա", - ամփոփել է փորձագետը ։