Արմինֆո.Արտահերթ ընտրություններն առանց գործող կառավարության հրաժարականի դժվար թե հանգեցնեն ներքաղաքական ճգնաժամի այն հանգուցալուծմանը, որը բխում է պետության շահերից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
"Բանն այն է, որ առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը կարող են նպաստել միայն առնվազն 2018 թվականի դեկտեմբերյան ընտրությունների մակարդակով անցկացված խորհրդարանական ընտրությունները։ Սակայն, ցավոք սրտի, այսօրվա իրավիճակն օբյեկտիվորեն մեզ թույլ չի տալիս նման մակարդակի ընտրություններ անցկացնել։ Պատճառն ակնհայտ է. գործող իշխանությունը փորձելու է հնարավորինս օգտագործել վարչական ռեսուրսը ընտրություններում", - համոզված է նա։
Նախկին իշխանությունն ու նրա շուրջ հավաքված ուժերն, իրենց հերթին, ըստ փորձագետի, ընտրությունների ժամանակ կգործադրեն իրենց ֆինանսական հնարավորությունները և, համապատասխանաբար, լծակները ՝ ընտրակաշառքի լայնածավալ բաժանման տեսքով։ Իսկ, հաշվի առնելով պետական ինստիտուտների բավական ցածր կառավարելիությունը, ընտրական հանձնաժողովներին, իրավապահ մարմիններին ու դատարաններին, նրա կանխատեսումներով, հազիվ թե հաջողվի կանխել տարբեր խախտումներ ընտրությունների ընթացքում։
Նավասարդյանի գնահատմամբ, եթե ոչ ընտրությունների արդյունքների, ապա դրանց անցկացման պայմանների կանխատեսելիությունն ապահովող եւս մեկ գործոն է կորոնավիրուսի համավարակը: Նրա կարծիքով, նման պայմաններում Հայաստանի ընտրություններին միջազգային դիտորդների ակտիվ մասնակցություն ակնկալելու հրակ չկա։ Մինչդեռ, հենց վերջիններս էլ բավական կարևոր հանգամանք են ընտրությունների անցկացման նկատմամբ վերահսկողության ապահովման գործընթացում։
Այսպիսով, նման պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը, ըստ ԵՄԱ նախագահի, ոչ միայն չի մոտեցնի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը, այլև զրոյի կհասցնի 2018-ի Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները։ Վերջինս, ըստ նրա, երկրի համար արդեն ոչ միայն ներքաղաքական, այլ նաև միջազգային հետևանքներ կունենա։ Եվ այս ամենի մեջ ամենասարսափելին կարող է դառնալ Հայաստանի մասին բոլոր դրական պատկերացումների անհետացումը ՝ որպես երիտասարդ, ժողովրդավարական և իրավական պետության։