Արմինֆո.Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տարակուսանքով և զարմանքով ծանոթացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինված ուժերի կողմից օգտագործվող <Իսկանդեր> համալիրների հրթիռները չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով: Այս մասին ասված Է ՌԴ պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ ։
<Մեր ունեցած օբյեկտիվ եւ հավաստի տեղեկությունների համաձայն, որոնք հաստատվել են, այդ թվում' օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում տվյալ տիպի հրթիռային համալիրներից ոչ մեկը չի կիրառվել: Հրթիռային բոլոր զինամթերքը գտնվում է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ պահեստներում>,- հայտնել են Պաշտպանության նախարարությունում:
Ըստ աղբյուրի ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ըստ ամենայնի, մոլորության մեջ են գցել, ինչի հետևանքով նա սխալ տեղեկատվություն է օգտագործել: <Իսկանդեր-Է> օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը փորձարկվել եւ բազմիցս հաջողությամբ կիրառվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ մարտական պայմաններում: Դա մեզ լիովին հիմք է տալիս պնդելու, որ Ռուսաստանում արտադրվող <Իսկանդեր-Է> հրթիռային համալիրն աշխարհում լավագույնն է իր կարգում>, - ասված է հաղորդագրության մեջ: