Արմինֆո. Հայաստանում ծառայողական քննություն կանցկացվի Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում International Defense Conference & Exhibition միջազգային ցուցահանդեսին նմուշների առաքման խնդրի կապակցությամբ: Այդ մասին փետրվարի 25-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ծառայողական քննություն անցկացնելու կարգադրությունը նրանց արդեն տրվել է: Եվ եթե պարզվի, թե առկա է պաշտոնյաների մեղքը, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն։
Ավելի վաղ Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանմամբ փետրվարի 21-25-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում International Defense Conference & Exhibition միջազգային ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցության շուրջ ծագած սկանդալի կապակցությամբ: Սկանդալը ծագել է այն պատճառով, որ ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը դատարկ է եղել և հայկական ռազմարդյունաբերական համալիրի սպառազինության նմուշների փոխարեն տաղավարներում ներկայացվել են միայն բուկլետներ: Ինչպես պարզվել է ցուցահանդեսին հայկական պաշտպանական արտադրանքի առաքման անփույթ կազմակերպման պատճառով, բեռն անհայտ պատճառներով մնացել է Մոսկվայում և ժամանակին չի տեղափոխվել Աբու Դաբի: Գերատեսչության հայտարարության մեջ ասվում էր, որ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությունը պայմանավորված է լոգիստիկայի հետ կապված խնդիրներով։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նախարարի հրամանով կատարվում է ծառայողական քննություն:
Նշենք, որ անվտանգության ապահովման տեխնոլոգիաների և պաշտպանության մեթոդների International Defense Conference & Exhibition միջազգային ցուցահանդես-կոնֆերանսը, կամ կրճատ IDEX 2021–ը, տեղի է ունեցել փետրվարի 21-25-ը ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Ցուցահանդեսը նվիրված է հասարակական և պետական անվտանգության ապահովման տեխնոլոգիաներին ։