Arminfo.info




 Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2021 17:20

Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը

Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը

Արմինֆո. Անկանխիկ ու անհպում վճարումները մեր կյանքում արդեն կայուն դիրք են գրավել․ դրանք գնումների ընթացքն ավելի պարզ և հարմար են դարձնում։ Այս ուղղության զարգացման մեջ մեծ ներդրում ունի Idram և IDBank բիզնես ալյանսը, իսկ Իդրամի՝ QR անհպում վճարումների համակարգը հայաստանյան շուկայում նմանատիպ հարթակներից առաջատարն է։

Սակայն շուկայում կան այնպիսի ոլորտներ կամ սեգմենտներ, որտեղ, առանձնահատկությունից ելնելով, կանխիկը, թվում է՝ պետք է պահպանվի։ Խոսքը, մասնավորապես, ռեստորաններում և սրճարաններում ընդունված թեյավճարների մասին է։ Իդրամում, սակայն, վստահեցնում են, որ QR-ով հաշիվը փակելիս թեյավճարը նույնպես հաջողվել է էլեկտրոնային դարձնել․ ավելին՝ ներկայում էլեկտրոնային թեյավճարը հաջողությամբ գործում է և զարգանում։

Հայաստանյան իրականությանն արդեն լավագույնս ինտեգրված էլեկտրոնային թեյավճարի ծառայության մասին պատմում է Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

- Պրն․ Յոլյան, խնդրում եմ մանրամասնել, թե ի վերջո ի՞նչ է էլեկտրոնային թեյավճարը։

Վստահ եմ՝ ռեստորանում կամ սրճարանում հաճելի ժամանակ անցկացնելուց հետո յուրաքանչյուրիս մոտ ցանկություն է առաջանում մատուցողին թեյավճար թողնել։ Դա աշխարհում ընդունված երևույթ է և ինչ-որ տեղ բարեվարքության կանոն, եթե կուզեք․ երբ գոհ եք սպասարկումից, ցանկանում եք շնորհակալություն հայտնել մատուցողին։ Եվ հաճախ, անկանխիկ վճարում իրականացնելու դեպքում թեյավճարը ստիպված եք լինում կանխիկ թողնել, ինչը, համաձայնեք, այնքան էլ հարմար չէ․ անհրաժեշտ է կանխիկ գումար ունենալ, ընդ որում՝ մանր։ Մեր բազմաթիվ օգտատերեր նշում էին այդ անհարմարությունը։ Զարգացնելով QR և NFC վճարումների մեր համակարգը՝ որոշեցինք վճարման ամբողջ փորձառությունը դարձնել անկանխիկ՝ ինչպես հաշիվը փակելիս, այնպես էլ թեյավճար թողնելիս։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ դա հաջողվեց, և համավարակի սկզբից մենք ակտիվորեն զարգացնում ենք այս ուղղությունն ավելի ու ավելի մեծ թվով սրճարաններում և ռեստորաններում, որտեղ գործում է Իդրամով անհպում վճարման հնարավորություն։ Հաշիվը փակելիս հաճախորդին առաջարկվում է ընտրել թեյավճարի ստանդարտ չափը՝ 5%, 10%, 15% կամ մուտքագրել ցանկացած գումար, որը հաճախորդը ցանկանում է թողնել որպես թեյավճար։

- Եվ այդ գումարը հաշվի հե՞տ է փոխանցվում։

Հաճախորդի համար վճարման ընթացքը չի փոխվում․ որևէ ավելորդ գործողություն նա չի կատարում, իսկ համակարգը ներսում արդեն առանձնացնում է ռեստորան/սրճարանի և թեյավճարի հաշիվները։ Այդպիսով հաճախորդի հաշվից դուրս գրված գումարից ռեստորանը ստանում է իր, մատուցողն էլ՝ իր բաժինը։

- Այս պահին Իդրամի QR/NFC-ով հնարավոր է վճարում կատարել ավելի քան 4400 կետերում, որից մոտ 1000-ը Հայաստանում սիրված սրճարաններ ու ռեստորաններ են։ Ինչու՞ էլեկտրոնային թեյավճարի ծառայությունը դեռևս ոչ բոլոր կետերում է ակտիվ։

Տեխնիկական տեսանկյունից մենք այն կարող ենք ակտիվացնել ցանկացած կետում, որտեղ գործում է Իդրամի դինամիկ QR-ով վճարման հնարավորություն, մասնավորապես՝ այն կետերում, որտեղ մեր QR-ը տպվում է անմիջապես հաշվի կտրոնի վրա, որն էլ տրամադրում են հաճախորդին վճարումը կատարելու համար։

Սակայն, բացի մեր պատրաստակամությունից և տեխնիկական հնարավորությունից, այստեղ անհրաժեշտ է նաև տվյալ ռեստորան/սրճարանի համաձայնությունը։ Մեր գործընկերներից յուրաքանչյուրն ունի մատուցողին խրախուսելու իր համակարգն ու քաղաքականությունը։ Մեր խնդիրն է տրամադրել անհպում վճարումների ժամանակակից լուծումներ, գործընկերն արդեն ինքն է որոշում, թե որ ֆունկցիոնալից օգտվի։

Միաժամանակ, մեզ համար՝ որպես ֆինտեխ և անհպում ու անկանխիկ վճարումների մատակարար ընկերության, կարևոր է մշտապես զարգացնել ու բարելավել հաճախորդի առօրյա փորձառությունը, հատկապես, որ մեր լուծումներից ամսական կտրվածքով օգտվում են հարյուր հազարավոր օգտատերեր։ Մենք տեսնում ենք, որ այն կետերում, որտեղ հնարավոր է բացի հաշվից նաև անհպում ու անկանխիկ էլեկտրոնային թեյավճար թողնել, հաճախորդների փորձառությունը շատ ավելի դրական է, քանի որ ստանում ենք բազմաթիվ խնդրանքներ ու առաջարկներ՝ ընդլայնել նման հնարավորությամբ կետերի ցանկը։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ մեր գործընկեր ռեստորաններն ու սրճարանները նույնպես նպատակ ունեն բարելավելու իրենց հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակն ու ժամանակակից լուծումներ են փնտրում․ այստեղ մեր հետաքրքրությունները համընկնում են, և էլեկտրոնային թեյավճարի հնարավորությամբ կետերի թիվը գնալով աճում է։

- Որքանո՞վ է այս լուծումը հայտնի ու սիրված հաճախորդների կողմից։ Չափելի՞ է դա արդյոք։

- Էլեկտրոնային թեյավճարի հնարավորությունն առաջին անգամ ներդրել ենք մինչև համավարակը՝ 2019 թվականի վերջում, սակայն հենց համավարակի ընթացքում բազմաթիվ նոր ռեստորաններ ու սրճարաններ միացան այս ծառայությանը։ Այսինքն՝ ծառայությունը սկսել է տարածվել մոտ մեկ տարի առաջ։ Ցանկացած նոր ծառայություն ժամանակ է պահանջում, մինչև օգտատերերը կսկսեն փորձել, հարմարվել։ Էլեկտրոնային թեյավճարի դեպքում այդ շրջանն անհամեմատ կարճ էր․ ծառայությունն իսկապես պահանջված էր, և հիմա դրանից ամսական հազարավոր հաճախորդներ են օգտվում, ում գոհունակությունը ստանում ենք արձագանքներով։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցի, ծառայությունն արագորեն թափ է հավաքում ու հասանելի դառնում ավելի ու ավելի շատ կետերում․ թե՛ ռեստորան/սրճարանների սեփականատերերի, թե՛ հաճախորդների կողմից տվյալ ծառայության առավելություններն ու հարմարավետությունը գնահատվում են։

- Արդյո՞ք անհպում վճարումներ ապահովող այլ ընկերությունները ևս առաջարկում են էլեկտրոնային թեյավճարի հնարավորություն հայաստանյան շուկայում։

Որքանով ինձ հայտնի է՝ այն լուծումը, որ առաջարկում ենք մենք, տվյալ պահին Հայաստանում այլընտրանք չունի։ Բայց պետք է նաև նշեմ, որ խոսքը ոչ միայն հայաստանյան շուկայի մասին է․ աշխարհում այսօր էլեկտրոնային թեյավճարների ներդրման պիլոտային նախագծերը մատների վրա կարելի է հաշվել․ շուկայի այս հատվածը նոր է թափ հավաքում։ Ուրախ եմ, որ մենք այստեղ էլ շուկայի առաջամարտիկներից ենք։

- Ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել Իդրամ համակարգը որպես վճարման միջոց ներդնելու կամ եթե տվյալ ռեստորանում կամ սրճարանում արդեն առկա է Իդրամով վճարում, ապա էլ թեյավճարների լուծումը միացնելու համար։

Իդրամ համակարգով վճարում ընդունելու համար ռեստորան/սրճարանների մենեջմենթից պահանջվում է միայն կապ հաստատել Իդրամի կոմերցիոն բաժնի հետ։ Համակարգի ինտեգրացիան կատարվում է հեշտությամբ, առանց ավելորդ քաշքշուկների, կարճ ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է թեյավճարի ծառայությունն ակտիվացնելուն, ապա սա ևս արվում է շատ արագ․ առավել ևս եթե տվյալ կետում արդեն առկա է Իդրամով վճարման հնարավորություն․ մեզ մնում է պարզապես ակտիվացնել ծառայությունն ու հնարավորություն տալ տվյալ ռեստորան/սրճարանին իր հաճախորդներին տրամադրել անհպում վճարման ծառայություն։ Անհրաժեշտության դեպքում Իդրամի գործընկերների տեխնիկական սպասարկման թիմը պատրաստ է իրականացնել խորհրդատվություն և պատասխանել Ձեր հարցերին։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել 060 707 700 հեռախոսահամարով կամ ask@idram.am էլ. փոստի միջոցով ամեն օր՝ ժամը 09։30-00։30-ը։


Նորություններ
ԱԺ նախագահը Եվրանեսթ ԽՎ նստաշրջանում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ապօրինի գործողությունները   ԱԺ նախագահը Եվրանեսթ ԽՎ նստաշրջանում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ապօրինի գործողությունները  
Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ մամուլի ազատությանն առնչվող խնդիրներ կան՝ Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ մամուլի ազատությանն առնչվող խնդիրներ կան՝ "Լրագրողներ առանց սահմանների"-ի վարկածով  
Էդմոն Մարուքյան. Մեզ զարմացրեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության քվեարկությունըԷդմոն Մարուքյան. Մեզ զարմացրեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության քվեարկությունը
Հայաստանի նախագահը եւ մարդու իրավունքների պաշտպանն այցելել են սահմանամերձ Դավիթ-Բեկ եւ ՇուռնուխՀայաստանի նախագահը եւ մարդու իրավունքների պաշտպանն այցելել են սահմանամերձ Դավիթ-Բեկ եւ Շուռնուխ
Հայ ռազմագերիների հարցի շուրջ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի քվեարկությունը բացասական արձագանք է հարուցել հայ հասարակության շրջանում   Հայ ռազմագերիների հարցի շուրջ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի քվեարկությունը բացասական արձագանք է հարուցել հայ հասարակության շրջանում  
Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումըԿոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը
Էդմոն Մարուքյանն առաջարկել է ուղղումներ մտցնել Սահմանադրության մեջ՝ Սփյուռքի համար ՀՀ-ում պետական պաշտոններ զբաղեցնելու նոր հնարավորություններ   Էդմոն Մարուքյանն առաջարկել է ուղղումներ մտցնել Սահմանադրության մեջ՝ Սփյուռքի համար ՀՀ-ում պետական պաշտոններ զբաղեցնելու նոր հնարավորություններ  
Կանխատեսում. Ընտրությունները ճգնաժամի լուծման չեն հանգեցնի   Կանխատեսում. Ընտրությունները ճգնաժամի լուծման չեն հանգեցնի  
Խորհրդարանական. Հայերի նկատմամբ ցեղասպանության սպառնալիքն անհնար է դարձնում Արցախի նկատմամբ Բաքվի իշխանության ձեռք բերումը   Խորհրդարանական. Հայերի նկատմամբ ցեղասպանության սպառնալիքն անհնար է դարձնում Արցախի նկատմամբ Բաքվի իշխանության ձեռք բերումը  
Մեկ օրում կորոնավիրուսից 24 մարդ է մահացելՄեկ օրում կորոնավիրուսից 24 մարդ է մահացել
Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարն է լինելու. ԵղոյանՆիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարն է լինելու. Եղոյան
Զինվորական ծառայության ժամկետները կրճատելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկն ուղարկվել է հանրային քննարկման մասնակիցներին. Եղոյան   Զինվորական ծառայության ժամկետները կրճատելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկն ուղարկվել է հանրային քննարկման մասնակիցներին. Եղոյան  
ԱԳՆ-ում քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի իրագործման հեռանկարներըԱԳՆ-ում քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի իրագործման հեռանկարները
Տավուշի 4 բնակիչներ սննդային թունավորումով հոսպիտալացվել են. 12-ամյա պատանուն փրկել չի հաջողվելՏավուշի 4 բնակիչներ սննդային թունավորումով հոսպիտալացվել են. 12-ամյա պատանուն փրկել չի հաջողվել
Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետՀայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել հայ գերիների եւ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի աղաղակող գործողությունների վրա   ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել հայ գերիների եւ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի աղաղակող գործողությունների վրա  
Հայաստանի նախագահն այցելել է Սյունիքի մարզի մարտական դիրքերՀայաստանի նախագահն այցելել է Սյունիքի մարզի մարտական դիրքեր
ՀՅԴ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ դրանց անցկացման դեպքում   ՀՅԴ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ դրանց անցկացման դեպքում  
ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ  Լոնդոնի ալկոհոլային խմիչքների մրցույթումARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Լոնդոնի ալկոհոլային խմիչքների մրցույթում
Հայ ռազմագերիների հարցը ներառվել է ԵԽԽՎ քննարկումների օրակարգում   Հայ ռազմագերիների հարցը ներառվել է ԵԽԽՎ քննարկումների օրակարգում  
Հայաստանի իշխանությունները՝ ապրիլի 24-ին ճանապարհային երթեւեկության եւ նախատեսված միջոցառումների մասին   Հայաստանի իշխանությունները՝ ապրիլի 24-ին ճանապարհային երթեւեկության եւ նախատեսված միջոցառումների մասին  
ԱԳՆ. Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ որեւէ բանակցություն չի վարումԱԳՆ. Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ որեւէ բանակցություն չի վարում
 «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել գործադուլը։ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել գործադուլը։
Կանխատեսում. Ուկրաինական սցենարը կախված Է Կիեւին Արեւմուտքի երաշխիքներից   Կանխատեսում. Ուկրաինական սցենարը կախված Է Կիեւին Արեւմուտքի երաշխիքներից  
Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին՝ Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության հարցովՄարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին՝ Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության հարցով
Կանխատեսում. Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու Արեւմուտքի փորձերը կշարունակվեն   Կանխատեսում. Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու Արեւմուտքի փորձերը կշարունակվեն  
ԱԺ-ն հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների   ԱԺ-ն հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների  
Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել Իսրայելում Հայաստանի դեսպանինՔննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել Իսրայելում Հայաստանի դեսպանին
Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման 298 դեպք է հաստատվել, ապաքինվել է 1 551 մարդՄեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման 298 դեպք է հաստատվել, ապաքինվել է 1 551 մարդ
Հայաստանի նախագահը չի ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխություններըՀայաստանի նախագահը չի ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վշտացած է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վշտացած է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ
Բաքվում վրդովված են Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի եւ Արցախի ԱԳ նախարարի հանդիպման պատճառովԲաքվում վրդովված են Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի եւ Արցախի ԱԳ նախարարի հանդիպման պատճառով
Կանադայի Ալբերտա նահանգը ապրիլը ամրագրել է որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիսԿանադայի Ալբերտա նահանգը ապրիլը ամրագրել է որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս
Շոյգու. ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին   Շոյգու. ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին  
Հայաստանում պահպանվում են կորոնավիրուսից մահացության բարձր տեմպերըՀայաստանում պահպանվում են կորոնավիրուսից մահացության բարձր տեմպերը
Հայաստանի նախագահը՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասինՀայաստանի նախագահը՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին՝ Բաքվում, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին՝ Բաքվում, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ
Արցախի ԱԽ քարտուղար. Մենք ամեն ինչ կվերադարձնենք՝ բացի մեր զոհերից   Արցախի ԱԽ քարտուղար. Մենք ամեն ինչ կվերադարձնենք՝ բացի մեր զոհերից  
Առաջատար հարկատուն Ակբան է՝ 2021-ի առաջին եռամսյակի արդյունքովԱռաջատար հարկատուն Ակբան է՝ 2021-ի առաջին եռամսյակի արդյունքով
Արտակ Քամալյան. Հայաստանը պատրաստ է տարածք տրամադրել ամսական մինչև 100 հազար չափաբաժին Արտակ Քամալյան. Հայաստանը պատրաստ է տարածք տրամադրել ամսական մինչև 100 հազար չափաբաժին "Սպուտնիկ V" պատվաստանյութի արտադրության համար  
Մոսկվան ցանկանում է հասնել Երևանի համաձայնությանը ԵԱՏՄ-ին Բաքվի անդամակցության հարցում՝ գերիներին վերադարձնելու դիմաց. Արման Բաբաջանյան   Մոսկվան ցանկանում է հասնել Երևանի համաձայնությանը ԵԱՏՄ-ին Բաքվի անդամակցության հարցում՝ գերիներին վերադարձնելու դիմաց. Արման Բաբաջանյան  
ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունըՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը
Ռենո Մյուզելյե. Ադրբեջանի եւ Թուրքիայի պատերազմական հանցագործություններն ապացուցում են, որ պատմությունը կարող է կրկնվել   Ռենո Մյուզելյե. Ադրբեջանի եւ Թուրքիայի պատերազմական հանցագործություններն ապացուցում են, որ պատմությունը կարող է կրկնվել  
Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին՝ ժամը 9:30-17:00-ն, փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհներըՇաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին՝ ժամը 9:30-17:00-ն, փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները
Մարգահովիտի բնակիչները բոյկոտել են Լոռու ոսկու-բազմամետաղական հանքավայրի հնարավոր շահագործման շուրջ հանրային լսումներըՄարգահովիտի բնակիչները բոյկոտել են Լոռու ոսկու-բազմամետաղական հանքավայրի հնարավոր շահագործման շուրջ հանրային լսումները
Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի և Համայն Վրաստանի Կաթողիկոս - Պատրիարքի հետՀայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի և Համայն Վրաստանի Կաթողիկոս - Պատրիարքի հետ
Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկըՏրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը
Օնիկ Գասպարյանն ԱԺ խմբակցություններին կոչ է արել վերջին պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելՕնիկ Գասպարյանն ԱԺ խմբակցություններին կոչ է արել վերջին պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծել
Իրավապահ մարմիններն ուժային կառույցներ են և իրավունք ունեն օրինական ուժ գործադրելու. Փաշինյան Իրավապահ մարմիններն ուժային կառույցներ են և իրավունք ունեն օրինական ուժ գործադրելու. Փաշինյան 
Քաղաքական գործիչ. Արցախի ապաօկուպացումը հնարավոր է բացառապես Մինսկի ձեւաչափով   Քաղաքական գործիչ. Արցախի ապաօկուպացումը հնարավոր է բացառապես Մինսկի ձեւաչափով  
Կանխատեսում. Ալիեւը հայ գերիներին կվերադարձնի միայն միջազգային ճնշման տակԿանխատեսում. Ալիեւը հայ գերիներին կվերադարձնի միայն միջազգային ճնշման տակ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձրացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ջրամբարների համատեղ օգտագործման հարցըԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձրացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ջրամբարների համատեղ օգտագործման հարցը
Հովիկ Աղազարյանն առաջարկում է Հայաստանին անցնել երկպալատ խորհրդարանական համակարգի   Հովիկ Աղազարյանն առաջարկում է Հայաստանին անցնել երկպալատ խորհրդարանական համակարգի  
Հայաստանում մեկ օրում կորոնավիուրսից ապաքինված քաղաքացիների թիվը երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է հիվանդացածների թիվըՀայաստանում մեկ օրում կորոնավիուրսից ապաքինված քաղաքացիների թիվը երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է հիվանդացածների թիվը
Հրդեհ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում. կան տուժածներ  Հրդեհ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում. կան տուժածներ  
Զուրաբիշվիլի. Վրաստանի առաջարկած երկխոսության եւ ապաէսկալացման պլատֆորմը մնում է ուժի մեջ   Զուրաբիշվիլի. Վրաստանի առաջարկած երկխոսության եւ ապաէսկալացման պլատֆորմը մնում է ուժի մեջ  
Արմեն Սարգսյան. Տարածաշրջանում անհնար է տևական խաղաղություն հաստատել և կայունություն ապահովել առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորմանԱրմեն Սարգսյան. Տարածաշրջանում անհնար է տևական խաղաղություն հաստատել և կայունություն ապահովել առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման
Նիկոլ Փաշինյանը ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից պաշտոնապես խրախուսվող հայատյացության քաղաքականությանըՆիկոլ Փաշինյանը ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից պաշտոնապես խրախուսվող հայատյացության քաղաքականությանը
Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթեր՝ ի պատասխան Օնիկ Գասպարյանի հայտարարությունների   Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթեր՝ ի պատասխան Օնիկ Գասպարյանի հայտարարությունների  
Կանխատեսում. Երեւանը հիմա չի գնա Բաքվի հետ հաշտության պայմանագրի   Կանխատեսում. Երեւանը հիմա չի գնա Բաքվի հետ հաշտության պայմանագրի  
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի ԳՀՎ գնդապետ. Այս պատերազմը, որը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի ճնշմամբ, չափազանց վտանգավոր է Ռուսաստանի համարՌուսաստանի ԳՀՎ գնդապետ. Այս պատերազմը, որը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի ճնշմամբ, չափազանց վտանգավոր է Ռուսաստանի համար
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է ԱրցախՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ
Բորիս Պոդոպրիգորա. Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տալու նախադրյալներ կանԲորիս Պոդոպրիգորա. Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տալու նախադրյալներ կան
Լապշին. Իսրայելի Պաշտպանության նախարարությունն այժմ վիթխարի ճնշում է զգում՝ Բաքվին սպառազինությունների մատակարարումները դադարեցնելու պահանջովԼապշին. Իսրայելի Պաշտպանության նախարարությունն այժմ վիթխարի ճնշում է զգում՝ Բաքվին սպառազինությունների մատակարարումները դադարեցնելու պահանջով
ԱԻՆ-ը ներկայացրել է վարքագծի կանոնները  ԱԻՆ-ը ներկայացրել է վարքագծի կանոնները  "Օդային տագնապ" հայտարարելու դեպքում
Իսրայելում Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով խնդրագիր է նախաձեռնվելԻսրայելում Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով խնդրագիր է նախաձեռնվել
Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկԱրցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկ
Հրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ էՀրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ է
Փարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համարՓարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համար
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են