Արմինֆո. Վրաստանը մարտի 1-ից օդային ճանապարհով բացում է Հայաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան։
Ինչպես հաղորդում Է Վրաստանում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը, այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի Վրաստանի Միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել, որ մարտի 1-ից օդային ճանապարհով բացում է Հայաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան:
"Հայաստանի քաղաքացիները Վրաստան ժամանելուց հետո պարտավոր են ունենալ բացասական Covid - թեստ, որն արվել է երկիր մուտք գործելուց ոչ շուտ, քան 72 ժամ առաջ", - ընդգծել են դեսպանատնից:
Նշենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան արգելվել է 2020 թվականի մարտի 16-ից ՝ նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի ֆոնին վրացական կառավարության կողմից սահմանված սահմանափակող միջոցների հետևանքով: Բացառությունները վերաբերում են միայն ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր զբաղվում են բեռնափոխադրումներով: