


Արմինֆո. Ավստրալիայի խորհրդարանի կայքում խնդրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այն ներկայացվել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատին և փոխանցվել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնին:
Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, խնդրագիրը ստորագրել է 3164 ավստրալացի: Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդրական մարմինների օրինակին և ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը, որի մի մասը ներկայումս օկուպացված է Ադրբեջանի կողմից՝ անցյալ տարվա աշնանը Թուրքիայի աջակցությամբ եւ վարձկանների ներգրավմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո ։
Խնդրագրի համաձայն՝ փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում ներկայացվելուց հետո նախարարներն 90 օր ժամանակ ունեն արձագանքելու համար:


