


Արմինֆո.Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև, որտեղ, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ, և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին։
Այդ մասին հաղորդել է Պրահայուն Հայաստանի դեսպանությունը: «Միաժամանակ Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում», -ասվում է հաղորդագրությունում:
Հարկ է նշել, որ մինչ այժմ չկան հստակ տվյալներ, թե քանի հայ գերի ու ռազմագերի է այսօր գտնվում Ադրբեջանում: Ստույգ հայտնի է Շիրակի մարզի 62 կամավորների ադրբեջանական գերության մեջ գտնվելու մասին։ Սակայն, փորձագետների գնահատականներով, հայ գերիների թիվը տարբեր է եւ հարյուրներով է հաշվվում։



