Արմինֆո.Տարածաշրջան կատարած այցի շրջանակում Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը ժամանել է Նախիջեւանյան ԻՀ, հաղորդում է Trend-ը:
Նախարարի խոսքով՝ այցի նպատակը ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմից հետո տարածաշրջանային համագործակցության եւ Նախիջեւանի տարանցիկ հնարավորությունների շուրջ բանակցությունների անցկացումն է: Զարիֆն ընդգծել է, որ տարածաշրջանում մեծ հնարավորություններ են ստեղծվել հարևան պետությունների համագործակցության համար, ինչը կարող է հիմք դնել կայուն խաղաղության համար:
Այս պահին ընթանում Է Զարիֆի հանդիպումը Նախիջևանի ԻՀ Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ։
Նշենք, որ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, Ադրբեջանից բացի, այցելել է նաեւ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան եւ Թուրքիա: