Արմինֆո.Երեկվանից ադրբեջանական ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում այն մասին, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Խայկո Մաասը, պատասխանելով ԵԽԽՎ-ում հայ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հարցին, հերքել է սիրիացի վարձկանների մասնակցությունը Արցախյան պատերազմում՝ Ադրբեջանի դեմ: Գերմանիայի արտգործնախարարի պատասխանը կարելի է գտնել ԵԽԽՎ պաշտոնական կայքում, որտից պարզ է դառնում, որ նա, ընդհակառակը, հաստատել է, որ սիրիացի վարձկանները կռվել են Արցախյան պատերազմում։
Մաասը, մասնավորապես, ասել է. " Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների վերաբերյալ հարցին, մեզ հայտնի են հաղորդումներ այն մասին, որ սիրիացի վարձկանները օգտագործվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում։ Հարկ է նաև նշել, որ սա առաջին հակամարտությունը չէ, որին սիրիացի վարձկանները մասնակցում են։ Մենք դա գիտենք Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա, ելնելով ընթացիկ հետախուզական տվյալներից, մենք կարող ենք ենթադրել, որ այդ սիրիացի վարձկանները դեռեւս հակամարտության գոտում են: Շատ միջազգային ջանքեր են գործադրվում, որպեսզի հասկանան, թե ինչպես են նրանք այնտեղ օգտագործվում, թե որքան է նրանց թիվը, եւ ով է պատասխանատու դրա համար: Դա չի պարզել մինչեւ վերջ: Թուրքիան այս հակամարտությունում կարևոր դեր է խաղում Ադրբեջանի վրա ազդելու տեսանկյունից։ Մենք արդեն թուրքական կառավարությանը հասկացրել ենք, որ Թուրքիան կարող է օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության բարձրացման համար"։