Արմինֆո.Մոսկվան եւ Թեհրանը նշում են երկուստեք հետաքրքրությունը տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ երկխոսության խորացման հարցում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին հունվարի 26-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով բանակցությունները Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
"Հաշվի առնելով մեր երկրների դերը մեզ շրջապատող տարածաշրջանում ՝ մենք շահագրգռված ենք
երկխոսության խորացմամբ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը Պարսից ծոցում, եւ, իհրակե, կարելի է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը", - ասել է Ռուսաստգանի արտգործնախարարը:
"Մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ մեր իրանցի բարեկամների հետ կարծիքների շարունակական փոխանակումը սիրիական կարգավորման, Եմենի, Մերձավոր Արեւելքի այլ հակամարտությունների շուրջ, նախեւառաջ պաղեստինյան կարգավորման վերաբերյալ որոշումների մոռացում թույլ չտալու անհրաժեշտության տեսանկյունից", - հավելել է նախարարը: Նա նաեւ նշել է ռուս-իրանական փոխգործակցության կարեւոր դերը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում ահաբեկչության, թմրաբիզնեսի եւ կազմակերպված հանցավորության այլ տեսակների դեմ պայքարի հարցերում: Լավրովը նաեւ նշել է, որ Մոսկվան ու Թեհրանն անկեղծորեն շահագրգռված են բոլոր կողմերից իրանական միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք կատարման մեջ: "Այսօր ամենաարդիական թեմաներից մեկը Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փրկության խնդիրն է ։ Եւ մենք, եւ Իրանը անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի բոլոր կողմերը վերադառնան իրենց ստանձնած պարտավորությունների լիովին կատարմանը", - նշել է ՌԴ ԱԳ նախարարը: