Արմինֆո.Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել են եւս չորս զոհված զինծառայողների մարմիններ: Այդ մասին հունվարի 26-ին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով ՝ զինծառայողներից մեկի դին հայտնաբերվել է Մատաղիսի շրջանում, նրա մոտ եղել է վարորդական վկայական՝ պահեստազորային Աշոտ Լևոնի Խաչատրյանը, 1993թ.ծնված: Մյուս երեք զինծառայողների մարմինները հայտնաբերվել են Ջաբրայիլի շրջանում։ Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այսօր որոնողական աշխատանքներն երկու ջոկատներով կշարունակվեն Հադրութի ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է բաժնի պետը, 2020 թվականի նոյեմբերի 13-ից ի վեր ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնաբերվել է 1287 մարդու մարմին: