Արմինֆո. Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փետրվարի 4-6-ը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունում նշել են, որ Բորելի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կկայանա փետրվարի 5-ին: Կողմերը կքննարկեն Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների համալիր խնդիրներն ու հեռանկարները: "Նախատեսվում է նաեւ մտքերի լայն փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ներառյալ Արեւմտյան Բալկանների տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակը: Կքննարկվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղում իրադրության հետագա կայունացումը, Եվրոպայում անվտանգության հարցերը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ", - նշել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Բացի այդ, քննարկումների թեմա կդառնան Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղում իրադրության հետագա կայունացումը եւ ԵՄ-ում անվտանգությունը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Այն մասին, որ Բորելը պլանավորում է այցելել Մոսկվա, ավելի վաղ հաղորդել էր AFP գործակալությունը: Դիվանագիտական շրջանակներում գործակալության աղբյուրները նշել են, որ առաջիկա բանակցությունների թեման լինելու է պատժամիջոցների հարցը։ Նախօրեին Բորելը հաստատել է առաջիկա այցը Մոսկվա ։