Արմինֆո. Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակման առնչությամբ:
«Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի», - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։