Արմինֆո.Հայկական ԱրմԻնֆո անկախ գործակալությունը սադրանք է համարում ադրբեջանական "Թուրան" լրատվական գործակալության հղումը գործակալության ինչ-որ տեղեկատվությանը, որում, իբր, հաղորդվում է "Վագներ" ՄՌԸ-ին առնչվող Telegram-ի ալիքի մասին:
Այդ ռեսուրսը, Թուրանի վարկածով, իբր, ակնարկել է, թե "ռուս վարձկաններն" այժմ գտնվում են Լեռնային Ղարաբաղում։ Դրանից հետո Երեւանի ռեսուրսը (ԱրմԻնֆո), իբր, հրապարակել է Bellicgcat կայքի հետաքննության մասին հաղորդում: "Ալիքով հրապարակված որոշ լուսանկարների գեոլոկացիան վկայում է այն մասին, որ իրականում դրանք արվել են ոչ թե Հարավային Կովկասում, այլ Սիրիայում։ Այդ ակնարկները, կարծես թե, խաբեություն էին, ոչ մի ապացույց չկա, որ Վագները գտնվում է Լեռնային Ղարաբաղում"։
ԱրմԻնֆո լրատվական գործակալությունը պաշտոնապես հայտարարում է, որ նման անորոշ տեղեկատվության հեղինակ չէ: "Այն նյութի ոճը, որում "Թուրան" -ի մեր գործընկերները ռուսական կողմին մեղադրում են 44 - օրյա պատերազմում "Վագների" ուժերին ակտիվորեն ներգրավելու համար, ուղղակիորեն հուշում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների փտած "տեղեկատվական ուղեգծի մասին", - վստահ է ԱրմԻնֆո գործակալության գլխավոր տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը:
Միևնույն ժամանակ, Մկրտչյանը նշել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունները կարող էին ստեղծել որոշ կեղծ օգտահաշիվներ, այդ թվում և պատկառելի հայկական ԶԼՄ-ների անվան տակ, որպեսզի հետագայում օգտագործեն իրենց իսկ ապատեղեկատվական մշակումները տեղեկատվական կեղծիքների և լեգենդների կառուցման համար, որպեսզի հակազդեն համաշխարհային հասարակական կարծիքին, որը խստորեն դատապարտում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը ղարաբաղյան ճակատում սիրիացի վարձկան-ահաբեկիչներին ռազմական գործողություններում ներգրավելու համար, որոնց առկայությունը հաստատված է բազմաթիվ միջազգային աղբյուրների, այդ թվում՝ Ռուսաստանի հատգուկ ծառայությունների կողմից:
Հենց այդ պատճառով Ադրբեջանի հատուկ ծառայությունների ընտրությունը կանգ է առել Ռուսաստանի և Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում վագներականներին ներգրավելու անհրաժեշտության վրա։
Նշենք, որ այսօր Բաքվի "Թուրան" լրատվական գործակալությունը հրապարակել է "Ռուս վարձկանները կռվել են Ադրբեջանի դեմ եւ կարող են մնալ Ղարաբաղում" վերնագրով նյութ, որում "աղբյուրը աղբյուրի տակ" եղանակով Ռուսաստանի Դաշնությանն անհիմն մեղադրել են Արցախի դեմ պատերազմում "Վագների պրոֆեսիոնալ վարձկանների" գործարկման համար, ընդ որում, ոչ երկիմաստ կերպով պնդելով, վկայակոչելով ոմն վրացի փորձագետ Գվարամիայի, որ վագներականներն անմիջականորեն կապված են ռուսական ԳՀՎ-ի հետ եւ ներգրավված են ԼՂՀ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողություններում: