Արմինֆո.Որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 4 աճյուն, որոնցից երեք քաղաքացիական անձինք են։ Այս մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիական անձանցից մեկը Հադրութի Դրախտիկ գյուղի բնակիչ Մարինե Հայրապետյանն է։ Մյուս երկուսը Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ Սերժիկ Ավագյանը և Յուրիկ Առուշանյանն են։ Նրանց դիերը եղել են իրենց տան բակերում։ Նրանց մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Թադևոսյանի խոսքոբ՝ զինծառայողի աճյունը հայտնաբերվել է Ջաբրայիլում։ Նրա ինքնությունը դեռ հայտնի չէ, սակայն նախնական տեղեկություններով նա եղել կամավորական ջոկատից։
Որոնումներն այսօր կշարունակվեն. մեկ ջոկատ կաշխատի Ֆիզուլիում և Որոտանում, երկուսը՝ Բերձորից հարավ՝ Իշխանաձորում և Այգեհովիտում։ Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին: