Արմինֆո. Մադրիդի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան ։ Այս մասին ասվում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության հաղորդագրության մեջ։
<Տեղեկացնում ենք, որ երեկ Մադրիդի կենտրոնում՝ ՀՀ դեսպանությունից 1 կմ հեռավորության վրա գտնվող Տոլեդո փողոցի շենքերից մեկում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի արդյունքում 4 զոհվածների և 11 տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան>,- ընդգծել են դեսպանությունում։