Արմինֆո. ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին առաջարկը։ Այս մասին տեղեկությունը հաստատել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
ՀՀ նախագահն արդեն ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Թորոսյանին աշխատանքից ազատելու առաջարկը ։ Ճիշտ է, դեռ փաստաթուղթ չի ստորագրվել։
Նշենք, որ լրատվամիջոցներում դեռեւս ամռանը լուրեր էին շրջանառվում Թորոսյանի հրաժարականի մասին ։ Մամուլում նաեւ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Թորոսյանը կզբաղեցնի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ՝ Էդուարդ Աղաջանյանի փոխարեն ։