Արմինֆո.Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները պետք է հաղթահարեն անապահովության զգացումը։ Այս մասին հունվարի 18-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա հայտարարել է, որ մտադիր է ներկայացնել օրենքի նախագիծ, որով Ադրբեջանի հետ սահմանամերձ համայնքների բնակիչներին մարտական զենք կրելու իրավունք կտրվի: Պատգամավորը հորդորել է իր գործընկերներին ակտիվ մասնակցություն ունենալ հարցի քննարկումներին և ներկայացնել իրենց առաջարկները: Նա նշել է, որ այս պահին քաղաքացիների այս կատեգորիան ստեղծված հանգամանքների բերումով իրեն անպաշտպան է զգում, իսկ զենքի առկայությունը թույլ կտար հաղթահարել այդ իրավիճակը: