Արմինֆո. Նիկոլ Փաշինյանն ու իշխող խմբակցությունն ի վիճակի չեն լուծել ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ։ Պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը հետ չի կանգնի կառավարության հրաժարականի և խորհրդարանը ցրելու իր պահանջից ։
<Խորհրդարանի օրակարգում 60-ից ավելի հարց կա, որոնք վերաբերում են ամեն ինչի, բացի երկրում տիրող իրավիճակի մասին հարցից ։ Ոչ դուք, ոչ ձեր ղեկավարությունը Հայաստանի ապագայի մասին չեն մտածում ։ Մտածում եք, ձեզանից բացի ինչ-որ մեկի հետաքրքրո՞ւմ են արտահերթ ընտրությունները։ Ոչ։ Քանի դեռ մենք ունենք գերիներ, ձեր ընտրությունները ոչ մեկին հետաքրքիր չեն>, - նշել է պատգամավորը։
Աբովյանն ընդգծել է, որ այժմ թիվ մեկ հարցը գերիների վերադարձն է։ <Մենք չենք լռելու, ամեն օր այդ խնդիրների մասին կխոսենք այնքան ժամանակ, քանի դեռ լուծում չի գտնվել ։ Հերիք է, ժամանակն է հրաժարական տալու>, - հայտարարել է Աբովյանը ։