Արմինֆո. Ամերիաբանկը հունվարի 19-ին ձեռնամուխ կլինի 5 մլրդ դրամ ծավալի անվանական, արժեկտրոնային եւ ոչ փաստաթղթային պարտատոմսերի հերթական դրամային տրանշի տեղաբաշխմանը: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված թողարկման ազդագրում, որի համաձայն, տեղաբաշխումն ավարտին կհասցվի 2021 թվականի փետրվարի 26-ին:
Դրամային տրանշի շրջանակում կթողարկվի 100 հազար դրամ անվանական արժեքով 50 հազար պարտատոմս: Արժեկտրոնային տոկոսադրույքը սահմանվել է 9,75%: Արժեկտրոնային վճարումների պարբերականությունը նախատեսված է եռամսյակը մեկ անգամ: Այս տրանշի ամբողջական մարումը նախատեսված է 2023 թվականի ապրիլի 19-ին։
Այս թողարկման պարտատոմսերը ձեռք բերել ցանկացողները կարող են միջոցներ փոխանցել Ամերիաբանկում բացված համապատասխան հաշվեհամարին ՝ 1570043120372900:
AMX-ի տվյալներով, ֆոնդային բորսայում ս.թ. հունվարի 15-ի դրությամբ գնանշվում է Ամերիաբանկի պարտատոմսերի 16 թողարկում ' 11 դոլարային եւ 5 դրամային թողարկում: Դոլարային թողարկումների ընդհանուր ծավալը կազմում է 90.710 մլն դոլար, իսկ դրամայինինը՝ 17.1 մլրդ դրամ։ Դոլարային տրանշերի մարումը տեղի կունենա 2021-2023թթ. մայիսին, սեպտեմբերին և նոյեմբերին' չորս տրանշ, 2022թ. փետրվարին, հունիսին, հուլիսին, հոկտեմբերին և դեկտեմբերին' վեց tրանշ, իսկ 2023թ. մայիսին' մեկ տրանշ: Իսկ դրամային տրանշերը մարվելու են 2021թ. սեպտեմբերին (մեկը), 2022թ. փետրվարին, հուլիսին և նոյեմբերին (չորսը)։ Իսկ 2020թ. դեկտեմբերին երկու տրանշ (դրամային և դոլարային) և 2021թ. հունվարին մեկ տրանշի (դրամային) տեղաբաշխմամբ բորսայում գնանշվող դոլարային թողարկման ծավալը (արդեն 12-րդ տրանշը) կհասնի 105.71 մլն դոլարի, իսկ դրամային (արդեն յոթը) ՝ 27.1 մլրդ դրամի։
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, 31.12.2019 թ. Ամերիաբանկն առաջատար է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների ծավալով ' 54.6 մլրդ դրամ կամ 113.8 մլն դոլար: Եռամյա կտրվածքով բանկն այդ ցուցանիշը ավելացրել է 3 անգամ: Այս ցուցանիշի ընդհանուր ծավալում Ամերիաբանկին բաժին է ընկել շուրջ 30%-ը: Մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից Ամերիաբանկի ներգրաված միջոցների ծավալը հասել է 68.9 մլրդ դրամի ($141 մլն)' ապահովելով տարեկան 28.8% աճ, այս տարվա 9 ամիսների ընթացքում՝ 26,2%, ընդ որում, միայն III եռամսյակում՝ 25,5%: Ամերիաբանկը բավականին ակտիվ է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայում՝ թողարկելով իր արժեթղթերը 2016թ. մարտից, և նույն թվականին նախաձեռնելով առաջին թողարկումը միջազգային շուկայում՝ հունիսին իր ներդրումային կառավարչի ՝ responsAbility Investments AG ընկերության միջոցով, հաջողությամբ տեղաբաշխել է 20 մլն դոլար ծավալով պարտքային արժեթղթեր լյուքսեմբուրգյան 4 ներդրումային ֆոնդերում: Ամերիաբանկը բազմիցս ճանաչվել է "Արժեթղթերի միջազգային շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն կաստադիան օպերատոր":
Հիշեցնենք, որ 1996թ. հոկտեմբերի 31-ից Հայաստանյան շուկայում գործող Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: 2020թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են հանդիսանում Imast Group (CY) Limited (նախորդ անվանումը 'Ամերիա Գրուպ (Սի - Ուայ) Լիմիթեդը' 48,95%, ՎԶԵԲ-ը' 17,76%, Ասիական զարգացման բանկը' 13,94%, ESPS Holding Limited ' 11,83% և Afeyan Foundation for Armenia Inc.՝ 7,52%.