


Արմինֆո. Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կտրականապես համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե դատական համակարգը <պսևդոէլիտայի> մաս է դարձել: Այս մասին Վարդազարյանը հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը։
Նա ընդգծել է, որ եթե իրավաբանական համայնքը վերցնենք՝ ուսանողից մինչև ամենաբարձր պաշտոնյան ու դա բուրգի ձևով ներկայացնենք, դատավորները և դատարանները բուրգի ամենավերին մասում գտնվողներն են, հետևաբար՝ իրավաբանական համայնքում դատավորները և դատարանները արդեն իսկ էլիտա են և ներառվել որևէ այլ էլիտայի մեջ, դրա ոչ անհրաժեշտությունը, ոչ էլ կարիքը կա։
Վարդազարյանը նաև մեկնաբանել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությունը, որի համաձայն՝ Հայաստանում դատական իշխանության անկախությունը վտանգված է:
<Ինձ համար անընդունելի են սոցցանցերում դատավորների արժանապատվությունը և հեղինակությունը նվաստացնող գրառումները, քանի որ չկա որևէ քրեական գործ, որը կապված է այս կամ այն անարդար դատավճռի հետ ։ Եթե երկրի ղեկավարությունը կարծում է, որ Հայաստանում դատական իշխանության անկախությունը վտանգված է, ապա ինչու այդ հարցը չի քննարկվում ոչ Գլխավոր դատախազությունում, ոչ Հատուկ քննչական ծառայությունում>, - ընդգծել է Վարդազարյանը ։
Վարդազարյանը նշել է, որ Հայաստանում դատական համակարգը շատ բարձր մակարդակի վրա է, և դատավորները բոլոր հարցերում մասնագիտական մոտեցում են ցուցաբերում։ Այդ պատճառով դատական իշխանության հասցեին ողջ քննադատությունն անհիմն է ։


