Արմինֆո. <Հայրենիքի փրկության շարժումը> քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին նվիրված երթին։
<Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ Հիշատակի երթ դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Միացի’ր քո ժողովրդին>,- ասված է շարժման հաղորդագրության մեջ։
Նշենք, որ դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում սուգ Է հայտարարված։ Երթով <Եռաբլուր> պանթեոն է շարժվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երթի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել Փաշինյանի կողմնակիցների և հակառակորդների միջև ։
Քաղաքացիներից մեկը հայտարարել է, որ ինքը արցախյան պատերազմի հերոսի հայր է և չի ուզում, որ Փաշինյանն այցելի իր որդու շիրիմին, որից հետո նրան միացել են նաև այլ քաղաքացիներ ՝ նմանատիպ հայտարարություններով ։ <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տեղի ունեցածը որակել է սադրանք և հայտարարել, որ ինքը գնալու է Եռաբլուր ։
Արցախյան պատերազմի վետերաններն իրենց հերթին սպասում են Փաշինյանին <Եռաբլուրում> և մտադիր են թույլ չտալ նրան մտնել պանթեոնի տարածք ։