Արմինֆո. Մի շարք քայլեր չնախաձեռնելու դեպքում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումները կարող են շարունակական բնույթ կրել ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և ՇՀԿ զարգացման բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։
<Ելնելով ժամանակակից հակամարտություններում զինադադարի ռեժիմների ուսումնասիրության փորձից՝ կարող եմ ասել, որ միայն հրադադարի հայտարարումը եւ խաղաղապահների տեղակայումը բավարար չեն։ Իսկ նման պայմաններում իրավիճակի բռնկման հավանականությունը բավական բարձր է մնում՝ հատկապես այն դեպքում, երբ երկու կողմերն էլ համաձայն չեն հակամարտության ռազմական արդյունքների հետ եւ տեղակայված են բարդ լեռնային տեղանքում ՝ մինչեւ վերջ չճշտված սահմանների պայմաններում>, - ընդգծել է նա:
Այս առումով փորձագետը հնարավոր և ճիշտ որոշում է համարում Արցախում հակամարտության կողմերի անջատման Դոնբասի փորձի կիրառումը։ Դոնբասի իրադարձությունները, այնտեղ հրադադարի ռեժիմի հաստատման բոլոր փորձերը ցույց տվեցին դրա ամրապնդման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը:
Եվսեևը խնդրի լուծումը տեսնում է Արցախում հակամարտության կողմերի միջև <գորշ գոտու> ձևավորման մեջ ։ Տարածքներ, որտեղ չեն լինի ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի զինվորականներ։ Փորձագետը համոզված է, որ նման գոտու ստեղծումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել սադրանքների հավանականությունը։
Այս ճանապարհին եւս մեկ կարեւոր գործոն է Եվսեեւը համարում առաջնագծից ծանր զինատեսակների դուրսբերումը։ Զինադադարի պայմաններում շփման գծում դրանց գտնվելը փորձագետը չհիմնավորված է համարում ։ Ընթացիկ իրավիճակի եւս մեկ թերություն, նրա գնահատմամբ, հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման եւ վերահսկման մեխանիզմի բացակայությունն է:
<Մինչդեռ <գորշ գոտին>, որը լիովին կարող են վերահսկել մեր զինվորականները, կարող է օգտակար լինել նաեւ խաղաղապահ զորակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում ։ Վերջինս սահմանափակված է նաեւ թվաքանակի առումով, և սահմանափակ հետագծով զինվորականների տեղաշարժը թույլ կտա չեզոքացնել այդ գործոնը։ Ռուսաստանը դեմ չէ խաղաղապահ զորակազմի ավելացմանը, սակայն այդ մասին խոսելը դեռ վաղաժամ է ։ Հիմնական հարցն այսօր իրավիճակի վերահսկողության ճիշտ մեխանիզմների մշակումն է>, - ընդգծել է փորձագետը։