Արմինֆո. Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվի: Այդ մասին դեկտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով ՝ Մոսկվայում հույս են հայտնում, որ հակամարտության կողմերն էլ ուղղված են նույն նպատակին։ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը Բաքվում ներկայացրել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը եւ Հայաստանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը:
Անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի այն հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրային հեռուստատեսության հարցին, թե "ռուս խաղաղապահներն իրավունք չունեն խանգարել Ադրբեջանին հակաահաբեկչական գործողության անցկացման գործում", Մարիա Զախարովան նշել է, որ բոլոր հայտարարությունները, որոնք արվում են հակամարտության կողմերի կողմից, պետք է ուղղված լինեն գլխավոր խնդրի' երկարաժամկետ խաղաղության լիարժեք կարգավորմանը: "Յուրաքանչյուր հայտարարություն, որն արվում է, պետք է կշռադատվի հենց այն տեսանկյունից, թե ինչ օգուտ կամ վնաս կարող է հասցնել այդ հայտարարությունը", - ընդգծել Է Զախարովան: Նա հավելել է, որ կատարվել է կարեւորագույն բարդ աշխատանք, եւ այդ պատճառով անհրաժեշտ է կշռադատել յուրաքանչյուր բառ: Բոլոր հարցերն ու խնդիրները կարող են և պետք է լուծվեն կողմերի միջև աշխատանքային կարգով ։ "Մենք երկխոսում ենք եւ Բաքվի, եւ Երեւանի հետ՝ բոլոր խողովակներով, եւ բոլոր ծագող խնդիրները պետք է լուծել հենց այդ ճանապարհով", - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: