
Արմինֆո. Հաշվի առնելով, որ ինչպես մեր գործունեությունը, այնպես էլ մեր թշնամիների գործունեությունը վերջին տասնամյակների ընթացքում հենց դրան էր ուղղված՝ 44-օրյա պատերազմը, իմ կարծիքով, պարզապես անխուսափելի էր։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան, արևելագետ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը։
<Այսօր իշխանությունները մեղադրում են պատերազմի արդյունքների համար ընդդիմությանը, ընդդիմությունը մեղադրում է իշխանությունը ։ Իսկ իրականում մեղավոր են բոլորը ։ Հայաստանի իշխող դասի զբաղեցրած դիրքորոշումը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից սկսած, այսպես թե այնպես, ուղղված էր պատերազմի վերսկսմանը ։ Եվ սա դեռ կես դժբախտություն է ։ Նման դիրքորոշման պարագայում այս տարիների ընթացքում այդ նույն պատերազմին շոշափելի նախապատրաստություն չի եղել ։ Մինչդեռ հենց պատերազմին մեր անպատրաստությունն է դարձել դրա կարեւորագույն պատճառներից մեկը>, - նշել է նա ։
Նշելով, որ խաղաղության ձգտումն ապրիորի թելադրում է պատերազմին պատրաստվածություն՝ պրոֆեսորն ընդգծել է, որ Հայաստանը պատերազմի չի պատրաստվել՝ աշխարհաքաղաքական, գլոբալ վերափոխումների նկատմամբ ոչ բավարար ուշադրության, միջազգային ասպարեզում ուժերի դասավորվածության նկատմամբ ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի պատճառով: Հենց այդ պատճառով հայ ժողովուրդը բոլորովին պատրաստ չէր այն ամենին, ինչ տեղի ունեցավ:
Այս առումով Հովհաննիսյանը ընդդիմադիրների բոլոր մեղադրանքները գնահատում է՝ որպես կանխակալ և չհիմնավորված ։ Նա հիշեցրել է, որ այսօրվա բոլոր ընդդիմադիրները տարբեր ժամանակահատվածներում իրենք են կառավարել Հայաստանը և այդպես էլ որոշումների չեն հանգել, որոնք այդ պատերազմն անհնարին կդարձնեն ։ Պրոֆեսորն այս առնչությամբ առանձնացրել է երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական հզորացման անհրաժեշտությունը՝ Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդման, այդ թվում ՝ համահայկական ռազմական համակարգի ստեղծման միջոցով ։
<Ի վերջո, խաղաղությունը անվտանգության կարևորագույն երաշխիքն է ։ Եվ ի թիվս այլ բաների, այն ձեռք է բերվում փոխադարձ փոխզիջումների միջոցով, որոնց այս բոլոր տարիներին ոչ ոք պատրաստ չէր ։ Քաղաքական դասը ոչ մի ջանք չի գործադրել մեր հասարակությանը նման փոխզիջումների նախապատրաստելու համար ։ Եվ, իհարկե, պատերազմի է հանգեցրել երկրի ոչ պրոֆեսիոնալ կառավարումը վերջին 2,5 տարվա ընթացքում>, - ընդգծել է նա ։
Ստեղծված իրավիճակից ելքը Հովհաննիսյանը տեսնում է ուժի տարբեր կենտրոնների հետ բանակցությունների շուտափույթ նախաձեռնման մեջ ։ Նրա կարծիքով, քիչ չեն միջազգային երաշխիքները, որոնց ձեռքբերմաը Հայաստանը պետք է անհապաղ ուղղի առկա ողջ էներգիան եւ ներուժը: Իշխանություններն իրենց հերթին պետք է երկիրը նախապատրաստեն արդար ընտրությունների, որոնք պետք է անցնեն՝ բացառապես բոլոր քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների պայմաններում։
<Սակայն, այս ընտրությունները պետք է անցնեն բացառապես ընթացիկ անցումային շրջանի ավարտից հետո ։ Այսօր մենք իրավունք չունենք գնալ իրավիճակի հետագա մեծ ապակայունացման։ Ոչ ոք դրա իրավունքը չունի ։ Այսօր մենք ապրում ենք ակնհայտորեն ոչ այն ժամանակաշրջանում, երբ կարելի է խոսել վերջնագրերի լեզվով ։ Եվ մենք բոլորս պետք է խուսափենք հետագա ցնցումներից>, - ամփոփել է Հովհաննիսյանը ։