


Արմինֆո. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում, Աշոցքի, Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան-Սևան, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի և Շիրակի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար։



