Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՄԱԿ համակարգի կազմակերպությունների հնարավորությունները ՝ աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ ռուս խաղաղապահների հետ փոխգործակցությամբ:
Ինչպես հաղորդում Է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում: Հանգամանալից զրույց է ծավալվել միջազգային հրատապ հարցերի լայն շրջանակի շուրջ: Երկուստեք վերահաստատվել է համաշխարհային ասպարեզում ՄԱԿ դերի հետագա ամրապնդման և հեղինակության բարձրացման կարևորությունը, այդ թվում ՝ այս տարի նշվող համաշխարհային կազմակերպության ստեղծման 75-ամյակի համատեքստում ։