Արմինֆո.Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումն արդեն անխուսափելի է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանուն հանրապետության" կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
"Իմ կարծիքով ՝ արտահերթ ընտրությունների անցկացման ուղերձ, մեսիջ է պարունակում, ըստ էության, ճանապարհային քարտեզում, որը վերջերս հրապարակել է վարչապետ Փաշինյանը։ Խոսքը վերջին կետի մասին է, որը նախատեսում է հաջորդ տարվա հունիսին հանդես գալ կատարված աշխատանքի մասին հաշվետվությամբ", - ընդգծել է նա։
Արտահերթ ընտրությունների անցկացման անխուսափելիությունը խորհրդարանականը պայմանավորում է ընթացիկ ճգնաժամից երկրի դուրս գալու անհնարինությամբ՝ դրանց անցկացման հստակ ամսաթվի մասին տեղեկատվության բացակայության պայմաններում: Հակառակ դեպքում՝ իշխանությունն ինքն է լեգիտիմացնում է վարչապետի անհապաղ հրաժարականի հասնելուն ուղղված բոլոր արմատական քայլերն ու գործողությունները։
Պատգամավորն այսօր Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկու հրամայական է տեսնում։ Առաջինը՝ թույլ չտալ ներքին ապակայունացում ու իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորուստ։ Երկրորդ հրամայականն է ցանկացած քայլի գնալու և ցանկացած քաղաքական հնարավորություն օգտագործելու իշխանության պատրաստակամությունը՝ Արցախի և Հայաստանի անվտանգությունը պահպանելու նպատակով ։ Ներառյալ արտահերթ ընտրությունների անցկացումը։
"Այժմ և ապագայում մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի ապագային միտված ցանկացած քաղաքական ուժի հետ։ Այսօր անհրաժեշտ է օպերատիվ աշխատանք մեր շահերի առավելագույն վերականգնման ուղղությամբ։ Մեր ժողովրդի պարտվողական հոգեբանական տրամադրվածությունը հաղթահարելու, մեր հասարակության մեջ ապրելու և արարելու վճռականությունն ու անհաղթահարելի կամքը վերականգնելու ուղղությամբ տիտանական աշխատանք: Մեր ողջ ռազմավարությունը պետք է ուղղված լինի մեր ապագա մեծ հաղթանակին", - ընդգծել է նա։
Այս ամենը, ըստ Բաբաջանյանի, ենթադրում է Հայաստանում որակյալ նոր հասարակության, քաղաքական դասի, ներքին հարաբերությունների, տնտեսության, աշխարհայացքի ձևավորում և այլն: Այս ամենի ձեռք բերումը հնարավոր կլինի լուրջ բանավեճերի և քննարկումների, մրցակցության մշակույթի ձևավորման և ներքաղաքական պայքարի միջոցով: "Այսինքն ՝ այն ամենն, ինչ հայ հասարակությունն ու իշխանությունն անտեսեցին առաջին պատերազմում տարած հաղթանակից մինչև երկրորդ պատերազմում պարտություն ընկած ամբողջ ժամանակաշրջանում։ Եվ որն անտեսելն արդեն անհնար է դարձել ։ Ներկա իրավիճակից Հայաստանի դուրս գալու առանցքային գործոններն, անշուշտ, մեր բարոյական ու մտավոր ներուժն է, ապագայի կառուցման կամքն ու վճռականությունը։ Եվ իհարկե, մեր պատկերացումներն այդ ապագայի մասին", - ամփոփել է խորհրդարանականը ։