Արմինֆո.Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շրջանում նոր միջանցքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը: "Կոնկրետ այս թեման կթողնեմ առանց մեկնաբանության", - պատասխանել Է Պեսկովը Նախիջեւանը Ադրբեջանի արեւմտյան հատվածին կապող միջանցքի ստեղծման մասին Ադրբեջանի առաջնորդի խոսքերը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին:
"Հիշեցնեմ ձեզ, եթե դուք ուշադրություն դարձնեք, իմ կարծիքով, մեկ շաբաթ առաջ կամ երկու շաբաթ առաջ մենք նախագահ Ալիեւի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություններից մեկում ասել էինք, որ պետությունների ղեկավարները այլ խնդիրների հետ միասին քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման եւ ապաշրջափակման հարցերը",- հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում Է IZ.ru-ն:
Պեսկովն ընդգծել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների թեմաները օրակարգում են եւ քննարկվում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից:
Նշենք, որ այսօր Ալիեւը ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Լաչինի (Բերձոր) միջանցքը փոխանցվել է ռուս խաղաղապահների վերահսկողությանը, համաձայնեցվել է նրա լայնությունը 5 կմ: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարը հաղորդել Է, որ Բաքուն առաջարկում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր միջանցք ստեղծել, ընդ որում, Ադրբեջանին հանձնել Լաչին քաղաքը: Նա նաեւ հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իններորդ կետում, որը ներառվել էր իր նախաձեռնությամբ, նշվում է, որ տարածաշրջանում վերականգնվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը:
Ալիեւն ասել է, որ իններորդ կետում նշված հարցերի շարքում երկրի համար առաջնային է Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միավորման հարցը եւ, միեւնույն ժամանակ, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ նոր տրանսպորտային միջանցքի ստեղծումը: "Մենք Նախչըվանը դուրս ենք բերում շրջափակումից, միևնույն ժամանակ բացում ենք նոր տրանսպորտային զարկերակ ։ Ադրբեջանը միանում է իր անքակտելի մասի ՝ Նախչըվանի հետ ։ Ադրբեջանը միանում է Թուրքիային։ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը եւ, եթե ցանկանա, Հայաստանը նույնպես կարող է միանալ այդ միջանցքին ։ Այսպիսով, տարածաշրջանում կարող է ստեղծվել համագործակցության նոր հնգակողմ հարթակ ։ Ես արդեն իմ այդ միտքը հասցրել եմ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին ։ Եվ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և Վլադիմիր Պուտինը դրականորեն են վերաբերվել դրան", - ասել է Ադրբեջանի նախագահը ։