Արմինֆո. Ռուս - հայկական առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներն են հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացին՝ ներառյալ փախստականների եւ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության խնդրի լուծումը:
Միխայիլ Միշուստինն ու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համատեղ աշխատանքին: