Arminfo.info


 Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020 15:43
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի նախկին նախագահների գրասենյակներում կոշտ են արձագանքել Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի Մոսկվա չկայացած այցի վերաբերյալ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը

Հայաստանի նախկին նախագահների գրասենյակներում կոշտ են արձագանքել Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի Մոսկվա չկայացած այցի վերաբերյալ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը

Արմինֆո. Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների գրասենյակներում կոշտ են արձագանքել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա չկայացած այցի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը:

 

Մասնավորապես, առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը այդ առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ. Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»

 

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան, իր հերթին, գրել է. «Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։  Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։ Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»։

 

Այսօր  Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակի նոր փաստեր, Facebook-ի իր էջում գրել է. «Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկեցին Հայաստանի եւ Արցախի ներկա եւ նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում: Որոշ քննարկումից հետո համաձայնվեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ են, ես կկազմակերպեմ հանդիպումը: Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը մեր հաջորդ հանդիպմանը ասացին, որ գաղափարին մի նրբություն է ավելացել. Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ուզում են մեկնեն Մոսկվա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենան եւ մեր հանդիպումը կազմակերպվի նրանց վերադարձից հետո եւ մի տեսակ դառնա տեղեկատվության համադրման, իրադրության ավելի ինֆորմացված քննարկման միջոցառում:

Ասացի, որ դեմ չեմ գաղափարին, նույնիսկ պետական ինքնաթիռը կտրամադրեմ, թող մեկնեն, հանդիպումներ ունենան, վերադառնան: Արցախի պաշտոնաթող նախագահները, սակայն, իմ համաձայնությունից հետո եւս մեկ հարց բարձրացրին. ասացին, որ անհրաժեշտ է, որ ես միջնորդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա ընդունի Լ. Տեր-Պետրոսյանին եւ Ռ. Քոչարյանին, որպես հատուկ բանագնացներ: Պատասխանեցի հետեւյալը. Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել եւ դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ: Նույն հարցը առաջացավ նաեւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պարագայում, երբ Արցախի պաշտոնաթող նախագահները ասացին, որ մեր ԱԳ նախարարն էլ Լավրովին միջնորդի, որ նա ընդունի մեր հատուկ բանագնացներին: Մեր ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ՌԴ ԱԳ նախարարի հետ, Մոսկվայում նախատեսված է նրանց հանդիպումը: Եթե նույն հարցը Լավրովը տա մեր ԱԳ նախարարին, նա ի՞նչ պետք է պատասխանի: Առաջարկեցի այլ տարբերակ. արագ կազմակերպել Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի արարողակարգային այց Մոսկվա՝ որպես պաշտոնաթող նախագահներ, որտեղ նրանք կլինեն ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հյուրը, ով նաեւ ՌԴ ԱԽ նախագահի տեղակալն է եւ այցի շրջանակներում փորձել քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ: Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հեռացան՝ խոստանալով քննարկել այս տարբերակը Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի հետ: Պարզվեց՝ վերջիններիս համար այնքան էլ հետաքրքիր չէ իմ առաջարկած տարբերակը: Բակո Սահակյանը ինձ համար անսպասելի հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն:

Էդ դեպքում ինձնից ի՞նչ են ուզում. պայմանավորված են՝ թող մեկնեն Մոսկվա, հանդիպեն: Պարզվեց՝ հարցը Ռ. Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունըՀունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետՀայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետ
Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունըԷրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Հայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
ՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքըՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը
Հայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհումՀայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհում
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համարSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
Նառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանըՆառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանը"
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորի երկու թեկնածուների կալանավորման մասին
ՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքըՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքովՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունըՀայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունը
Քաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեիՔաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեի
Պապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսինՊապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսին
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի 
Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն 
Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին 
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համարՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համար
Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է "Զվարթնոց"-ի հատուկ պահպանվող տարածքից տեսանյութը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի տրամադրության տակ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիներըԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիները
ԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվումՆարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվում
ԱԳՆ նախկին ղեկավար․ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվովԱԳՆ նախկին ղեկավար․ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվով
Հայաստանում խիստ քննադատության են ենթարկել Դիլիջանում Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումըՀայաստանում խիստ քննադատության են ենթարկել Դիլիջանում Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումը
Հայ փորձագետ․ Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկումՀայ փորձագետ․ Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում
Իշխանություններն արգելել են երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարին լքել երկիրըԻշխանություններն արգելել են երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարին լքել երկիրը
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Հայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է հայկական ծրագրի ցուցադրությունը Անսիի փառատոնում ՝ ֆիլմերի նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառովՀայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է հայկական ծրագրի ցուցադրությունը Անսիի փառատոնում ՝ ֆիլմերի նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառով
Հայաստանում 5 ամսում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն. Առողջապահության նախարարությունՀայաստանում 5 ամսում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն. Առողջապահության նախարարություն
Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր ԳրիգորյանՀայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր Գրիգորյան
Հակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվՀակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ
Մհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքումՄհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում
Դատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունըԴատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունը
ՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլինՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլին
Քոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համարՔոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար
Դատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքըԴատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքը
«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար
Հայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանըՀայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը
Սամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասինՍամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին
«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը
Կիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համարԿիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համար
Պաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանումՊաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանում
Հայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներինՀայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներին
ՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասինՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
Փորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմներըՓորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմները
Ուզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունըՈւզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունը
Պուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվՊուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
Ադրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ ՀայաստանումԱդրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ Հայաստանում
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրըԳյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրը
Երեւանի քաղաքապետը՝ ընդդիմությանը․ Նրանք դեռ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է սպասվումԵրեւանի քաղաքապետը՝ ընդդիմությանը․ Նրանք դեռ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է սպասվում
ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները ևս մեկ ընտրատեղամասումԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները ևս մեկ ընտրատեղամասում
ԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվելԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվել
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը
Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ 
Սերժ Սարգսյան․ միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքըՍերժ Սարգսյան․ միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքը
ՀՀԿ-ը ննախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը . ՄամիջանյանՀՀԿ-ը ննախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը . Մամիջանյան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը